Ինչ վերցնել ծովափ գնալիս
LIFEՈրքան հագուստ է պետք վերցնել ծովում հանգստանալու համար: Շատ հաճախ նման հարց է առաջանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ, հատկապես, եթե նրանք դա անում են կյանքում առաջին անգամ,-գրում է Past.am-ը:
Հագուստի մինիմում չափի մեջ անպայման պետք է լինեն երկու թեթև սարաֆաններ կամ թեթև զգեստներ՝ ծովափին կրելու կամ երեկոյան միջոցառումներին մասնակցելու համար, օրինակ կոկտելային երեկույթներին: Շորերը ցանկալի է վերցնել միագույն, իսկ նրանցից մեկը՝ սպիտակ: Դրանից բացի, պետք է վերցնել մի քանի թեթև բլուզներ, տունիկներ, շորտեր, և իհարկե տաք հագուստ, զով երեկոների համար, բլուզներ, թիկնոց, և այլն: Ամենակարևորներից է մի քանի զույգ ներքնազգեստն ու լողազգեստը: Լողազգեստը նույնպես ցանկալի է վերցնել գոնե մեկ զույգ, հարկ եղած ժամանակ մինչ մեկը չորանա, կօգտագործեք երկրորդը: Սա այն ամենաքիչն է, որ պետք է վերցնել ծով գնալիս, բայց այսպես էլ կկարողանաք լիարժեք վայելել արձակուրդը:
Ճիշտ կլինի, որ ձեր վերցրած բոլոր զգեստները իրար համապատասխանեն, լինեն իրար մոտ ոճերի և գույների, հարմար լինեն և սազեն ձեզ, քանի որ այնտեղ դուք մեծ ընտրություն անելու հնարավորություն չեք ունենա, իսկ ամբողջ զգեստապահարանը վերցնելն անմտություն է ու անհարմար է:
Ծովում ձեզ հաստատ պետք կգա լավ, արևային ակնոց , բացի դրանից, դուք ավելի գեղեցիկ տեսք կունենաք: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել գլխի հարմարանքներին, դրանք կարող են լինել գլխարկ, հովհար, պանամկա կամ շալ: Սրանք պետք է անպայման վերցնել: Ամռանը արևի ճառագայթներն ամենավտանգավորն են և պետք է հատուկ պաշտպանություն հատկապես ծովափին:
Ինչ կրել ափին
Լավ կլինի, որ ափ գնալիս լողազգեստը արդեն հագած լինեք: Լողազգեստի վրայից կարող եք շատ թեթև զգեստ կամ շալ կապել, որպեսզի հանելիս դժվարություններ չառաջանան: Վերցրեք ափին հարմար, կտորից պայուսակ, որի մեջ հարմար է տեղավորել սրբիչը և նմանատիպ այլ իրերը: Շատ հարմար են ուղղանկյան տեսք ունեցող, երկար բռնակներով և կոր անկյուններով պայուսակները: Բացի դրանից պետք է հիշել, որ մոդայիկ և թանկարժեք պայուսակը ափին լավ հնարավորություն է գողերի համար:
Արուսիկ Տիգրանյան



