Թեննեսիում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Չաթթանուգա քաղաքում հինգշաբթի հրաձգություն իրականացրած Մուհամմեդ Յուզեֆ Աբդուլա-Ազիզի զոհերի թիվը հասել է 5-ի: Ինչպես հուլիսի 18-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ միջադեպի հետևանքով վնասվածք ստացած հետեւակայինը մահացել է: Մահացածի անունը պաշտոնապես չի նշվում: Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ նրա անունը Ռենդել Սմիթ է:
Հուլիսի 16-ին 24-ամյա քուվեյթցին, ով ԱՄՆ-ի քաղաքացի է, գնդակահարել է չորս ծովայինների Չաթթանուգայում: Դրա հետ մեկտեղ նա վիրավորել էր ևս երեքի: Նրանցից մեկի մահվան մասին հայտնի է դարձել շաբաթ՝ հաղորդում է TASS-ը:
Ըստ իշխանությունների տվյալների՝ Աբդուլ-Ազիզը սկզբում սեփական ավտոմեքենայով մոտեցել է ռազմածովային ուժերի համալիրին և կրակ է բացել ինքնաձիգից: Մի քանի կիլոմետր անցնելուց հետո՝ հանցագործը կրակ է բացել ռազմածովային ուժերի մարզական կենտրոնի վրա և անհետացել: Ավելի ուշ նրան գնդակահարել են ոստիկանության աշխատակիցները:



