ԿԺԴՀ-ն կարող Է կանխիչ միջուկային հարվածներ հասցնել ԱՄՆ-ին. Կիմ Չեն Ըն
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ին հաջողվել Է ստեղծել կոմպակտ միջուկային մարտագլխիկներ, որոնք պիտանի են բալիստիկ հրթիռների հանդերձման համար:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության մարտի 9-ի հաղորդագրությունը, հայտարարել Է Կիմ Չեն Ընը միջուկային սպառազինությունների ստեղծման բնագավառի մասնագետների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ «զանգվածի նվազեցման միջոցով երկրում ստեղծվել են կոմպակտ միջուկային մարտագլխիկներ, որոնք համապատասխանում են բալիստիկ հրթիռների հանդերձմանը»:
Կիմ Չեն Ընը հանդես Է եկել քանակական եւ որակական առումով երկրի միջուկային ներուժի հետագա ամրապնդման օգտին այնքան ժամանակ, «քանի դեռ իմպերիալիստների կողմից գոյություն ունի միջուկային սպառնալիքը»: Նա նախազգուշացրել Է, որ «ԿԺԴՀ-ն առանց որեւիցե վարանման կանխիչ միջուկային հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին, եթե ամերիկացի իմպերիալիստները սպառնան իր ինքնիշխանությանը եւ գոյության իրավունքին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



