Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ավարտվեց սիրված կինոտոնը. «Ոսկե ծիրան»-ի մրցանակները գտան հասցեատերերին

CULTURE

Բազմաթիվ աստղային հյուրեր, յուրահատուկ կինոնկարներ, սպասված և հագեցած շաբաթ. երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը: Կինոտոնի փակման արարողությունն անցկացվեց հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակներ հանձնվեցին հաղթող ֆիլմերին:

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ առանց լավ բարեկամների շատ դժվար է փառատոն կազմակերպել: «Ես երջանիկ եմ այն խոսքերի համար, որ լսում եմ Հայաստանի մասին: Այսօր մեր հյուրն է Նաստասյա Կինսկին, մեծ ռեժիսորներ, կինոյի մասնագետներ, հեղինակներ, մենք իրենցից դժգոհել չենք կարող: Նրանք էլ Երևանում շատ երջանիկ են»,- արարողության մեկնարկին նշեց Հարություն Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ժյուրիի անդամներին փառատոնի ընթացքում մեծ աշխատանք կատարելու համար:

Հանդիսատեսի համակրանք նոր մրցանակն ստացավ գերմանացի կինոռեժիսոր Մարկ Բրումունդը՝ «Սրբարան» կինոնակարի համար: Խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Սիռո Գեռայի «Օձի գրկում» կինոնկարը: «Արծաթե ծիրան»-ի արժանացավ Կիմ Դե-Հուանի «Ձմռան վերջը»:

Փառատոնի պատվավոր հյուր, անվանի դերասանուհի Նաստասյա Կինսկին խաղարկային անվանակարգում հատուկ մրցանակ հանձնեց Խայրո Բուստամանտեի «Իշկանուլ» կինոնկարին: Վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Սիմոնե Ռապիզարդա Կազանովայի «Իմաստի ստեղծումը» ֆիլմը: «Արծաթե ծիրան» ստացավ Ժան-Գաբրիել Պերիոյի «Գերմանական երիտասարդությունը»:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակ շնորհվեց Աննա Գորոյանի «Բժիշկը», իսկ վավերագրականի համար՝ Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» կինոնկարներին: Խաղարկային ֆիլմի համար մրցանակ չշնորհվեց: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում էլ լավագույնը ճանաչվեց Պատրիկ Ֆոլռաթի «Ամեն ինչ լավ կլինի» կինոնկարը:

Էկումենիկ ֆիլմերի ժյուրին մրցանակ հանձնեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարին: Կինոնկարը ստացավ նաև FIPRESCI-ի մրցանակը: Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամի մրցանակը Գագիկ Մադոյանի «Ճանապարհ» ֆիլմին հանձնեցին Նաստասյա Կինսկին և Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը: Մադոյանը Կինսկիին առաջարկեց խաղալ իր ֆիլմում, ինչին դերասանուհին դրական պատասխան տվեց:

Մի շարք ֆիլմերի շնորհվեցին հատուկ մրցանակներ և պատվոգրեր: Հաղթողներն արժանացան նաև դրամական պարգևների: Մրցանակակիրներն ստացան նաև ծիրաններով խորհրդանշական զամբյուղներ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK