Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու».Մկոն՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Մարտի 3-ին մեծ էկրաններ բարձրացավ «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական ֆիլմը, որի գլխավոր հերոսներն են Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը: Երեւանյան կինոթատրոններում այս ֆիլմի պահանջարկը օրեցօր ավելանում է, իսկ Life.panorama.am-ն, ամփոփելով վերջին 7 օրվա արդյունքները, խոսել է Մկրտիչ Արզումայնաի հետ, ով նաեւ այս ֆիլմի պրոդյուսերներից մեկն է:

«Ֆիլմի փակ դիտումից հետո ինձ համար կարեւոր էր լսել գործընկերներիս կարծիքները, որոնցում տեղ էին գտել թե գովասանքի խոսքեր, թե նկատողություններ. թերեւս անկեղծորեն ասեմ, որ ընդհանուր առմամբ կարծիքները շատ լավն էին, ըստ իս՝ ստացվել է ստեղծել մի ֆիլմ, որը դիտելիս կարող ես լիաթոք ծիծաղել, փակ դիտումից հետո էլ բոլորը փաստեցին ամենակարեւորի մասին՝ սա ֆիլմ է, որը կարելի է ընտանիքով դիտել: Բայց ինձ համար ոչ պակաս, գուցե եւ ավելի կարեւոր էր հանդիսատեսի արձագանքը, որը դատելով նրանց այցելություններից՝ կարծես թե դրական է»,-նշեց դերասանը:

Մկրտիչ Արզումանյանի խոսքերով՝ ի սկզբանե շեշտը հենց դրվել է ընտանեկան ուրախ կատակերգություն ստեղծելու վրա.

«Այս ֆիլմում ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու: Մենք փորձել ենք ստեղծել արկածային կինոկատագերկություն, որը կարող են դիտել անգամ երեխաները: Մեր նպատակն էր ոչ թե ուղղակի ծիծաղեցնել, այլ ներկայացնել իրավիճակ, մարդկային հարաբերություններ, որոնք գուցե մի պահ մտածելու առիթ կտան: Ֆիլմում ունենք լուրջ տեսարաններ, որոնց իրականացման վրա էլ ավելի ուրախ եմ, քանի որ մեզ հաջողվել է այդ տեսարաններով մարդկանց մտահոգել, լարել ու հուզվել: Պետք է ասեմ, որ այն ամենն, ինչը կազմակերպիչներով ամենասկզբում պատկերացնում էինք, կարողացել ենք իրականություն դարձնել»,- հավելեց նա:

Ֆիլմում Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է իր իրական տարիքից փորք-ինչ ավելի երիտասարդի. «Ամեն դեր իր խնդիրներն ու իրականացման նրբություններն ունի, բայց դերասանի աշխատանքը կայանում է հենց դրանում՝ ստեղծել յուրաքանչյուր կերպար անկախ տարիքից եւ տվյալ ֆիլմում սոցիալական դիրքից: Դերասանը պետք է կարողանա այնպես անել, որ հանդիսատեսը տվյալ դերասանին ընկալի իր կերպարով եւ մի պահ մոռանա նրա իրական տեսակի, այդ թվում եւ տարիքի մասին: Աղասիկը մի փոքր ուրիշ խառնվածքի տեր մարդ է, նա շատ ակտիվ էր, առհասարակ ֆիլմի ընդհանուր դինամիկան էլ էր ստիպում ստեղծել նման կերպար: Ի դեպ՝ դիտման ընթացքում ինքս ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ես նայում եմ ոչ թե ինձ, այլ Աղասիկին, ինչը գոնե ինձ համար խոսում է հաջողության մասին»,- ավելացրեց Մկրտիչը:

Վերջին տարիներին անընդհատ շահարկվող խոսակցությունները, թե «չդերասանները» խանգարում են դերասանների աշխատանքին, Մկրտիչ Արզումանյանի խոսքերով՝ Իվետայի դեպքում չեն գործել.

«Հենց ամենասկզբում էլ այս կերպարի համար Իվետային եմ պատկերացրել, ըստ իս՝ նա միակն էր, ով կարող էր այս կերպարը ճիշտ եւ ճիշտ ստանալ: Նա շատ տաղանդավոր մարդ է, երկար աշխատանքներից հետո կարողացել ենք ստանալ գլխավոր հերոսուհուն համապատասխան մակարդակ: Չեմ կարող չնշել նաեւ մյուս դերասանների հրաշալի խաղի մասին»,- նշեց նա:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի նկարահանումները տեւել են մոտ 40 օր, բայց ընդհանուր աշխատանքները շուրջ մեկ տարում են իրականացվել.

«Յուրաքանչյուր մանրուքի կարեւորություն ենք տվել: Առանձնահատուկ ուզում եմ նշել ֆիլմի երաժշտության հեղինակի անունը՝ Տիգրան Գրիգորյանն ամեն ինչ արեց, որպեսզի ֆիլմին համահունչ երաժշտություն ստեղծի»,- ավելացրեց ֆիլմի պրոդյուսերը:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը առաջիկայում կթարգմանվի եւ կցուցադրվի ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում: Դերասանի խոսքերով՝ ֆիլմի սցենարը նպատակադրված գրվել է այնպես, որ այն խիստ մենթալիտետային տարրեր չունենա, որպեսզի հասանելի լինի ոչ միայն հայ հանդիսատեսին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank