«Աերոֆլոտ Օփեն-2016». մերոնք՝ առանց մեդալների
SPORTԵրեկ ուշ երեկոյան Մոսկվայում ավարտվել է «Աերոֆլոտ Օփեն-2016» մրցաշարը: Մրցաշարի A խմբում հանդես եկող մեր երեք շախմատիստներն էլ վերջին տուրում վաստակեցին կեսական միավոր: Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Ընդ որում, գրոսմայստեր Հովհաննիսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարտիրոսյանը վերջին տուրում խաղացին միմյանց դեմ:
Մրցաշարի արդյունքում մեր երեք շախմատիստներն էլ 9 հնարավորից հավաքեցին 5 միավոր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Նայերը՝ վաստակելով 6.5 միավոր: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Տիգրան Հարությունյանը, ով հանդես էր գալիս մրցաշարի B խմբում: Նա 6.5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Լուսանկարում՝ մրցաշարի հաղթող Եվգենի Նայերը:
Գագիկ Աղբալյան