Լիբանանի բանակը ահաբեկիչներին հետապնդում է Սիրիայի հետ սահմանում
INTERNATIONAL NEWSԼիբանանի բանակը մարտի 10-ին ահաբեկիչներին դուրս Է մղել Սիրիայի հետ սահմանի Ջուրուդ Էլ Կաա լեռնային տեղանքում իրենց հենակետերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մայադին»հեռուստակայանին, զինծառայողները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» խմբավորման ելուզակախմբերը Ռաս Բաալբեկ սահմանամերձ քաղաքի մոտ գրոհել են իրենց պահակակետերը:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել Է մի զինվորական, եւս ութը վերքեր են ստացել: Բանակային ստորաբաժանումները նահանջող զինյալներին հետապնդում են Թելլ Մհեյրամի շրջանում: Սահմանամերձ շրջանի երկնքում գործի են դրվել ուղղաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



