Սամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը կանցկացվի Սպիտակ քաղաքում
SPORTՍամբոյի Հայաստանի 2016թ. առաջնությունը տեղի կունենա մարտի 12-13-ին` ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մարզաձևի հանրահռչակման ու տարածման նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է այս տարվա հանրապետական գլխավոր ստուգատե սն անցկացնել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, ուր վերջին տարիներին վերելք է ապրում սամբոն:
Համաձայն կանոնակարգի, մրցումները կանցկացվեն 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100 կգ քաշային կարգերում: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կարժանան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների: Հայաստանի չեմպիոններին կտրվի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



