Վարչապետի գործերը վատ են
ECONOMICSԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2015թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ վարչապետի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 210 միլիոն դրամ եւ 1 միլիոն 800 հազար ամերիկյան դոլար, իսկ արդեն տարեվերջին նվազել՝ կազմելով 180 միլիոն դրամ եւ 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար: Նրա՝ աշխատավարձից գոյացած եկամուտն էլ կազմել է 10 միլիոն 551 հազար 814 դրամ:
Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, իր հայտարարագրում նշել է 210 միլիոն դրամի եւ 2 միլիոն 670 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ: Վարչապետի կինը աշխատանք չունենալով հանդերձ՝ 2015-ին 45 միլիոն դրամ եկամուտ է ունեցել:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը մինչ վարչապետի լինելը զբաղեցնում էր ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան