ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն հանելու երկու նախագծերն ԱԺ-ում կքննարկվեն համատեղ
SOCIETYՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի օրենսդրական նախաձեռնությաը: Դրանով պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելու պարագայում ֆիզիկական անձանց համար ԱԱՀ-ը կհանվի:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նման նախագիծ արդեն մշակվել է Կառավարության կողմից, որը համարվել է հրատապ, հետևաբար պատգամավորների նախագծին իրենք աջակցում են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ պետք է նախագծերը համատեղել:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



