Իրանը ոչ մի դեպքում չի դադարեցնի իր հրթիռային ծրագիրը
INTERNATIONAL NEWSԻրանի ռազմաօդային ուժերի եւ ռազմատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել Է, որ Իրանը ոչ մի պարագայում չի դադարեցնի իր հրթիռային ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Իրանի հրթիռային ծրագիրը չի կանգնեցվի ոչ մի պարագայում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երբեք չի համաձայնի Իրանում հրթիռների արտադրության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին: Մենք միշտ Էլ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը բոլոր ագրեսորներից: Իրանը չի վերածվի Եմենի, Իրաքի կամ Սիրիայի»,-հայտարարել Է գեներալը տեղական հեռուստատեսության եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



