Ճապոնիան կվերականգի ատոմային Էլեկտրակայանների աշխատանքը. Սինձո Աբե
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կառավարությունն այսուհետեւ Էլ կվերականգնի ատոմային Էլեկտրակայանների աշխատանքը՝ անվտանգության խիստ պահանջներին համապատասխան: Այդ մասին, մարտի 10-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է երկրի վարչապետ Սինձո Աբեն:
Նախօրյակին Ճապոնիայի դատարանը կարգադրել Է Ֆուկուի պրեֆեկտուրայի «Տակահամա» ԱԷԿ-ում կանգնեցնել 3-րդ ռեակտորի աշխատանքը եւ չվերականգնել 4-րդ ռեակտորը՝ անվտանգության կապակցությամբ տեղի բնակիչների մտահոգությունների պատճառով: Թիվ երեք ռեակտորը, ինչպես սպասվում Է, կկանգնեցվի մարտի 10-ի երեկոյան:
«Ատոմակայանների աշխատանքի վերականգնման քաղաքականությունն անփոփոխ Է մնում»,-ասել Է Աբեն: Նրա խոսքով՝ դա արվելու Է «աշխարհում ամենախիստ նոր չափորոշիչներին համապատասխան»:
«Մենք չենք կարող հրաժարվել ատոմային Էներգիայից, քանի որ պետք Է ուշադրություն հատկացնենք կլիմայի փոփոխության խնդրին եւ երաշխավորենք Էներգամատակարարման կայունությունը»,-ընդգծել Է վարչապետը:
Նրա մամուլի ասուլիսը նվիրված Էր 2011 թվականին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հինգերորդ տարելիցին:
2011 թվականի մարտին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի մագնիտուդը ըստ Ռիխտերի սանդղակի կազմել Էր 9,0, 15 մետր բարձրությամբ հսկայական ալիքը հարվածեց Ֆուկուսիմայի ԱԷԿ-ին՝ հարուցելով խոշորագույն ատոմային վթարը Չեռնոբիլի ողբերգությունից հետո: Ավերածությունների եւ ցունամիի հետեւանքով զոհվեց եւ անհայտ կորավ շուրջ 20 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



