Պուտինը եւ Ցիպրասը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը
INTERNATIONAL NEWSՍիրիական ճգնաժամի կարգավորումը եւ ԵՄ-ում փախստականների խնդիրը դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի միջեւ մարտի 10-ին կայացած հեռախոսազրույցի թեմաները: Այդ մասին, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Միջազգային խնդիրները քննարկելիս հիմնական ուշադրությունը հատկացվել Է սիրիական ճգնաժամին՝ շեշտը դնելով այս երկրում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության վրա»,-ասել են մամուլի ծառայությունում: «Ռուսաստանի նախագահը նշել Է, որ հրադադարի ապահովումը ներքին իրադրության նորմալացման, տարածաշրջանում հումանիտար իրադրության բարելավման հանգուցային գործոնն Է, ինչպես նաեւ կարեւորագույն քայլը ներսիրիական քաղաքական կարգավորման ճանապարհին»,-ընդգծել են Կրեմլում:
«Հունաստանի վարչապետը բարձր գնահատական Է տվել գործադրվող ջանքերին եւ իր հերթին մանրամասն տեղեկացրել Է փախստականների խնդրի կարգավորման ուղղությամբ Եվրամիության ձեռնարկած միջոցներին»,-հայտնել են մամուլի ծառայությունում:



