Թուրքիայում փնտրում են Ռուսաստանից ժամանած 18-ամյա կին մահապարտ ահաբեկչի
INTERNATIONAL NEWSԹուրքական իրավապահ մարմինները ահաբեկչության կասկածանքով փնտրում են դաղստանցի 18-ամյա Քրիստինա Տիխոնովային, ով ժամանել է Ստամբուլ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Տիխոնովան կասկածվում է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ: Դաղստանցին փետրվարի 18-ին Մոսկվայից մեկնել է Թուրքիա, ինչից հետո Դաղստանում իր ընկերներին հայտնել է, որ պատրաստվում է «պայթեցնել իրեն Թուրքիայում, որպեսզի հայտնվի դրախտում»:
Սպառնալիքի մասին տեղեկությունը թուրքական հետախուզությունը հայտնել է երկրի ուժային կառույցների բոլոր ստորաբաժանումներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



