Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


«Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին

LIFE

newmag.am-ը գրում է.

Քանի՞ հայ կար և ի՞նչ էին կորցրել նրանք «Տիտանիկի» վրա: Պոստ Ֆակտում պատմում է հսկա ու շքեղ շոգենավի ողբերգական աղետի ու հայ գաղթականների մասին:

Մեկ դար առաջ բոլորը հավատում էին, որ «Տիտանիկը» մարդու ստեղծած կատարելությունն է ու երբեք չի կործանվի: «Սաութհեմփթոն» նավահանգստում խարիսխ ձգած, հսկա ու շքեղ նավը նման էր Նոյյան Տապանին: Այն տեղավորում էր բոլորին` հարուստներին, աղքատներին, նոր մտավորականներին ու հին բուրժուաներին, պարունակում էր ֆրանսիացի իմպրեսիոնիստների կտավներ, գերմանական մեքենաներ ու իտալական գինիներ: Բայց մի բանով «Տիտանիկը» տարբերվում էր Նոյյան Տապանից` սոցիալական դասակարգումն էր:

«Տիտանիկում» 3 կարգի տոմս էին վաճառում: Ամենաէժանը նավամբարի երրորդ դասի տոմսն էր` 10 ֆունտ: Երկրորդ դասը մեջտեղում էր, երրորդ՝ վերին հարկը միլիոնատերերի համար էր:

 «Տիտանիկում» կար 6 հայ: էրզրումցի միգրանտներն ուղևորվում էին Կանադա: Հայ պանդուխտների գումարը հազիվ էր բավարարել երրորդ դասի տոմս գնելու համար: Նրանցից մեկ` Նշանը Ջեյմս Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսի պես պատահաբար էր հայտնվել նավին:

«Տիտանիկի» նավապետ Սմիթը մեծ հեղինակություն էր վայելում, փորձառու ծովագնաց էր: Ուղիղ կեսօրին նա հրահանգ տվեց նավահանգստից շարժվել Նյու Յորքի ուղղությամբ: Նավի անձնակազմի անդամները շփվում էին ռադիոկապով, որը հետագայում պարզվեց մեծ սխալ էր: Այսբերգի վտանգի մասին բոլոր զգուշացումները մորզեի այբուբենի մասնագետները անտեսում էին: Շոգենավի շարժիչները աշխատում էին ամբողջ հզորությամբ:

1912-ի ապրիլի 15-ին, կեսգիշերից անմիջապես հետո 500 մետր հեռավորության վրա, երբ նավի դիտորդները նկատեցին  այսբերգի ուրվագիծը, կամրջակի վրա առաջին սպան փորձեց շրջանցել սառցաբեկորը: Շոգենավը դղրդաց ու թեքվեց:

Առաջին եւ երկրորդ դասի առավել հետաքրքրասեր ուղեւրոները դուրս եկան տախտակամած: «Տիտանիկի» հայ ուղեւորները թղթախաղից հոգնում են ու գնում քնելու: Նշանի քունը չէր տանում եւ դուրս է գալիս նավախցից: Նա առաջիններից մեկն է տեսնում սառցաբեկորը: Ջուրն արդեն սկսել էր մեծ արագությամբ լցվել կաթսայատան ամբարը:

article-1265719-091E0335000005DC-629_468x265

Տախտակամածի վրա մարդիկ դեռ հանգստություն էին պահպանում: Շատ ուղեւորներ չէին հավատում, որ նավը բախվել է այսբերգին: Շոգենավը սկսեց սուզվել, փրկարար մակույկները բավարար էին միայն ուղեւորների կեսին փրկելու համար: Ուղեւորները տեղափոխվեցին փրկանավակներ: Նախ կանայք, հետո երեխաները, վերջում տղամարդիկ: Անգամ այդ ժամանակ էր գործում դասկարգային հիերարխիան. առաջին, երկրորդ եւ երրորդ դասի ուղեւորները մակույկներ էին տեղափոխվում ըստ սոցիալական ծագման:

Նշանն արագ կողմնորոշվեց ու խորտակվող շոգենավից նետվեց կիսադատարկ 10-րդ համարի փրկարար մակույկի մեջ:

Այդ օրն ամենակրտսեր հայ ուղեւորի` Դավիթի ծննդյան օրն էր: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին դառնում էր 22 տարեկան: Նրա ծննդավայրում թուրքերը խստացրել էին ճնշումները, հարսնացուն սպասում էր, թե Դավիթը երբ կհաստատվի Կանադայում եւ իրեն կփրկի թուրքական դժոխքից: Բայց Դավիթն ինքը հայտնվեց իսկական դժոխքում: Ընդհանուր խուճապից ու աղմուկից Դավիթն էլ էր արթնացել ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա նետվում է ջուրն ու լողալով հասնում ամենամոտ փրկարար մակույկին:

Այդ ընթացքում երրորդ կարգում արդեն լիակատար խուճապ էր: Վախեցած ուղեւորները փորձեցին բարձրանալ տախտակամած: Բայց  նավի անձնակազմը փակում էր նրանց ճանապարհը:

Առավոտվա 2-ն անց 20 րոպեին քամին ամբողջովին ցրել էր այն, ինչ մնացել էր աշխարհի ամենամեծ շոգենավից: 1495 մարդ զոհվեց. մի մասը ցրտից, մյուս մասն էլ պարզապես խեղդվեց: Փրկարար նավակների շուրջ լողում էին դիակներ: Ուղիղ մեկ ու կես ժամ անց մոտեցավ փրկարար նավը: «Տիտանիկի» առաջին դասի ուղեւորներից ողջ մնաց 2/3-ը: Փրկվեց երկրորդ դասի ուղեւորների կեսը: Երրորդ դասի ուղևորների 1/4-ը միայն խուսափեց մահից:

 6 հայ տղաներից 4-ի մասին ոչ մի տեղեկություն չկա:

titanic-new-york-american-coverage

Նշանը «Տիտանիկի» աղետից հետո թոքաբորբով է հիվանդացել եւ մի քանի տարի անց ապաքինվել է: Դավիթը փրկվելուց հետո հաստատվել է Կանադայում: Նրա ընտանիքը այդ ընթացքում որևէ տեղեկություն չի ունեցել նրա մասին: Կանցնի 6 տարի, և Դավիթը կգտնի իր հարսնացուին ու կկանչի Կանադա:

Թվում է, թե այս պատմության մեջ ամեն ինչ պարզ է` նավը դուրս եկավ ճամփորդության, հարվածեց այսբերգին, վնասեց նավակողը եւ խորտակվեց: Մինչդեռ «Տիտանիկի» բերած հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Գիտնականները, ինժեներներն ու պատմաբանները մինչեւ հիմա չեն կարողանում համաձայնության գալ, թե իրականում ո՞րն էր խորտակման պատճառը:

Վարկածները սկսվում են սեփականատիրոջ կազմակերպած միտումնավոր խորտակումից և հասնում լուսնի եւ երկրի ուղեծիրների տեղաշարժին ու տիեզերական ձգողական ուժերի խախտմանը:

«Տիտանիկը» դարձավ պատմության մեջ ամենահայտնի նավն իր դրամատիկ վախճանով ու նոր սկզբով: Բայց նավի կորուստը հանգեցրեց նորագույն ու անխափան գործող տեխնիկայի նկատմամբ հավատի կործանման: Եթե այսօր, մեկն ասի՝ դա բացառվում է, նրան կարելի է կարճ պատասխանել` իսկ «Տիտանի՞կը»: Մետաղաձույլ գերհսկաների նկատմամբ անվստահությունը հենց այն զգացումն է, որ սկսվեց Տիտանիկի խորտակումով ու շարունակվում է մինչև օրս:

Շարունակությունը` այստեղ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank