Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման. Ուորլիքը Երևանում է
INTERNATIONAL NEWSԵրևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցանկություն է հայտնել, որ տարածաշրջանի բոլոր մարդիկ ապրեն խաղաղության մեջ: Այս մասին Ուորլիքը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ինչպիսի հրաշալի ամառային երեկո Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման»,- նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ նա թողել էր ևս մեկ գրառում, որտեղ հայտնել էր, որ Երևանում հուլիսի 20-ին հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հետագա քայլերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



