Կոսովոյի խորհրդարանում դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել
INTERNATIONAL NEWSԿոսովոյի Սկուպշչինայի (խորհրդարանի) նիստն ընդհատվել Է ընդդիմադիր պատգամավորների կողմից, որոնք արցունքաբեր գազ են կիրառել: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է«Արմենպրես»-ը, մարտի 10-ին հաղորդել ԷKossev տեղեկատվական պորտալը:
«Ընդդիմադիր պատգամավորներ Սալիհ Սալիհուն եւ Բեսա Բաֆթիուն արցունքաբեր գազ են կիրառել նիստերի դահլիճում: Օրակարգում 18 տարբեր հարցեր Էին, դրանց քննարկումն ընդհատված Է, պատգամավորները լքել են դահլիճը»,-գրում Է լրատվական ռեսուրսը:
Ընդդիմադիրների գլխավոր, բայց ոչ միակ պահանջը վերաբերում Է Կոսովոյում ինքնավարության իրավունքներով Սերբական համայնքների հանրակցության ձեւավորման վերաբերյալ համաձայնագրին եւ պետական սահմանի գծի որոշման վերաբերյալ Պոդգորիցայի հետ պաշտոնական Պրիշտինայի համաձայնագրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



