Yerevan, 03.March.2026,
00
:
00
BREAKING


«Իմ ու կնոջս միջև իսկական պատերազմ էր». Գոռ Հակոբյանի անկեղծ խոստովանությունը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դերասան Գոռ Հակոբյանի համար ամենակարևոր տեղում ընտանիքն է՝ կինը, ում հետ ամուսնացել է երիտասարդ հասակում և 2 որդիները՝ 4 տարեկան Վարդանն ու 1.5 տարեկան Ֆելիքսը։ BlogNews-ը լուսանկարել է նրա ընտանիքին ու հետաքրքիր զրույց ունեցել Գոռի և կնոջ հետ։

-Որքա՞ն ժամանակ է, ինչ միասին եք, ինչպե՞ս եք ծանոթացել։

Գոռ - 5  տարի է, ինչ ամուսնացած ենք, դրանից առաջ մոտ 6 տարի էլ հանդիպել ենք։ Ընդհանուր առմամբ՝ 11 տարի է, ինչ միասին ենք։ Երբ ծանոթացանք, Հրանուշը 16 տարեկան էր, ես՝ 17։ Նա Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան, իրեն տեսա, սիրահարվեցի, հետո մեր ընդհանուր ծանոթներից մեկի  միջոցով ծանոթացանք ու ամեն ինչ սկսվեց։)

-Կարելի է ասել՝ միասին եք մեծացել, քանի որ բնավորության վերջնական ձևավորման փուլում միասին եք եղել։ Ձեր ազդեցությունը միմյանց վրա շա՞տ է, իրար շա՞տ եք նմանվել։

Հրանուշ – Մենք միասին մեծացանք ու հիմա չկան ինչ-որ բաներ, որ նոր ենք բացահայտում  իրար մեջ։ Անգիր գիտենք՝ որ պահին ով ինչ է ասելու։ Նույնիսկ հայացք պետք չէ դա հասկանալու համար։ Մեզ մոտ չի եղել էնպիսի փուլ, որ մի օր տեսնվենք մի շաբաթ՝ ոչ։ 16-17 տարեկանից ամբողջ օրը միասին ենք եղել և ամենաերկար բաժանումները եղել են «Ֆուլ հաուսի» ժամանակ Գոռի շրջագայությունների ժամանակ։ Այդ 15-20 օրը շատ երկար է ինձ համար։

Գոռ - Մի էտապ կար, երբ մի քանի օրով գալիս էի Երևան՝ նկարհանումների, անպայման իրենց էլ էի ինձ հետ բերում։ Փոքր տղաս Երևան-Գյումրի ճանապարհին է մեծացել։

իմա վերջնական տեղափոխվել եք Երևա՞ն։

Գոռ - Էլի չեմ կարող ասել, որ վերջնական ենք տեղափոխվել, որովհետև շատ հաճախ գնում ենք Գյումրի՝ թե՛ գործերով, թե՛ ծնողներին տեսակցության։ Ամեն դեպքում այս պահին այստեղ ենք ապրում։

-Երևանում ունե՞ք Ձեր բնակարանը, թե՞ վարձակալած բնակարանում եք ապրում։

Գոռ  - Դեռ ոչ, բայց մինչ տարեվերջ ծրագրում ենք ունենալ մեր տունը։

 

-Գոռը ժամանակ ունենո՞ւմ է զբաղվել երեխաների խնամքով, խաղալ իրենց հետ, թե՞ այդ առումով դժգոհելու տեղ ունես։)

Գոռ - Ամբողջ պատասխանատվությունն իր վրա է, որովհետև հաճախ տանից դուրս եմ գալիս, երբ երեխաները քնած են և վերադառնում եմ տուն, երբ քնած են։

Հրանուշ – Երբ ժամանակ է ունենում, լիարժեք զբաղվում է երեխաներով. սիրում է լողացնել երեխաներին, շատ հավեսով է դա անում, տեսնել է պետք՝ ամբողջությամբ  փրփուր են լինում։)

 Ես հարգում եմ իր աշխատանքը, օրվա ընթացքում շատ չեմ զանգում, չեմ լինում իր աշխատավայրում, սակայն երևի մի քիչ եսասեր եմ այդ առումով, ուզում եմ, որ նա ժամանակն ինձ հետ անցկացնի։

Գոռ –Մեկ-մեկ ինձ թվում է, որ պետք է մեջտեղից կիսվեմ:)

-Երեխաներն արտաքնապես Գոռին են նման, իսկ բնավորությա՞մբ։

Հրանուշ - Նրանք ամեն հարցում նման են Գոռին։ Իհարկե, մայրն եմ, ինձանից էլ ինչ-որ գծեր ունեն, սակայն Գոռին շատ նման են։

Գոռ – Իրենց բնավորությունը, որպես այդպիսին, դեռ կայացած չէ, սակայն արարքներով Ֆելոն երևի ավելի նման է ինձ։ Ֆելոն լուրջ տղա է։)

-Նրանց դաստիրակության հարցում անհամաձայնություններ ունենո՞ւմ եք, ի՞նչն եք կարևորում նրանց դաստիրակության մեջ։

Գոռ - Մեր տան մեջ ճիշտն այն է, ինչ ես եմ ասում։ Լինում են նաև դեպքեր, երբ ես ու Հրուշն իրար չենք հասկանում, ասում եմ՝ եթե էդպես ես ուզում անել, արա, բայց հետևանքների համար դու ես պատասխանատու, եթե իմ ասածով ես անում՝ ես եմ պատասխանատու։ Ինքը կա՛մ անում է, կա՛մ՝ ոչ։ Երեխեքի դաստիրակությամբ ինքն է զբաղվում, ես ուղղակի հետևում եմ պրոցեսին։

Վարդն ուրիշ աշխարհ ունի, նրա միակ խնդիրն այն է (թեև չգիտեմ՝ դա խնդի՞ր է, թե՞ չէ), որ շատ ակտիվ է և ընդհանրապես կոմպլեքսներ չունի։ Իր համար բացարձակ նշանակություն չունի՝ որտեղ է, ինչ ուզի, կանի։ Ես երբեք չեմ սահմանափակել իմ երեխաներին, իհարկե չափի մեջ, բայց ասում եմ՝ ինչ ուզում ես, արա։ Վերջերս հասկացա, որ դա էլ է մի քիչ սխալ։ Օրինակ, այդ ազատության  արդյունքում ինքը շատ էր մուլտեր նայում և ուշ խոսեց, այն էլ՝ շատ խառն ու չդասավորված՝ կիսաանգլերեն, կիսահայերեն, կիսառուսերեն։ Լոգոպետի հետ էլ խոսեցինք այդ մասին, ասաց, որ շատ մուլտեր  շատ դիտելու հետևանքն է։

Ֆելիքսի դեպքում ավելի ուշադիր ենք, որ քիչ դիտի, չնայած ինքը լուրջ տղա ա, մուլտիկ չի նայում։)  Տղաներս երկու հակառակ բևեռներ են. մեկը սարսափելի բարի ու կամեցող է, մյուսը՝ «յախիդնի» :)

Հրանուշ – Հա, Ֆելոն այդպիսին է :) Երբ ԱՄՆ-ից վերադարձանք, 2 օր մոտս չէր գալիս, հետս չէր խոսում, իրեն հատուկ հայացքով ինձ էր նայում։) Նեղացել էր, որ գնացել էի։

Գոռ – Նաև՝ իր պատճառով միշտ Վարդն է տուժում, գնում, էն երեխուն բզում է, հետո Վարդի վրա ենք ջղայնանում, որովհետև նա է մեծը։ Բայց հիմնականում իրենց երես եմ տալիս։ Ես իրենց տալիս եմ այն ամենը, ինչ իրենց տարիքում չեմ ունեցել։ Ամեն օր տուն գնալիս նոր խաղալիքներ եմ գնում, արդեն սովոր են, որ ամեն երեկո պիտի նոր խաղալիք տանեմ։

-Առհասարակ, ինչի՞ շուրջ կարող եք վիճել։

Գոռ – Երբ նոր էինք  ամուսնացել, ես շուն էի պահում, ինքը՝ կատու, և մեր տանն իսկական պատերազմ էր, թե ինչի դու քո կատվին ուտելու բան տվեցիր, իմ շանը՝ չտվեցիր, կամ՝ խի՞ պիտի քո կատուն նրբերշիկ ուտի, իմ շունը՝ ձվածեղ։

Հրանուշ - Դրանից լուրջ կռիվ էր սկսվում։ Հիմա մեզ մոտ փախհամաձայնություն ու փոխադարձ հարգանք կա։ Իհարկե, լինում են ինչ-որ հարցեր, սակայն հիմնականում մեզ հետ շատ ուրախ  է:) Առհասարակ, ոչ ոք, նույնիսկ մայրիկս չի իմանում մեր վեճերի մասին։

Գոռ – Վերջերս վեճեր գրեթե չենք ունենում։ Կարող է կենցաղային ինչ-որ հարցեր լինեն։ Մի պրովոկացիոն հարց կա, որից վեճ է սկսվում՝ «ո՞ւր էիր», երբ որ ինքը գիտի, որ ես աշխատավայրում եմ, դրանից բացի ոչ մի տեղ չեմ գնում։ Մեկ-մեկ դիտմամբ էլ  է անում, գիտի որտեղ եմ, գիտի, որ չեմ սիրում այդ հարցը ու ինադու հարցնում է։

-Այսինքն՝ ժամանցը միշտ տանն ու ընտանիքի հե՞տ ես անցկացնում։

Գոռ – Չէի ասի, որ վերջերս ընտանիքիցս բացի ինչ-որ ժամանցի վայր եմ գնում։ Նույնիսկ կոլեգաներիս հետ ինչ-որ տեղ չեմ գնում։ Ոչ թե չեմ ուզում իրենց հետ գնալ, այլ կարծում եմ, որ իմ ունեցած ազատ ժամանակը պետք է անցկացնեմ կնոջս ու երեխաներիս կողքին։

Հրանուշ – Ես վստահության խնդիր ընդհանրապես չունեմ, որովհետև եթե դա չլիներ, ընտանիք չէր լինի։

Գոռ – Ինքը վստահության խնդիր չունի, որովհետև իր վրա է վստահ։

-Նշեցիր, որ փորձում ես տղաներիդ տալ այն, ինչ դու չես ունեցել։ Դու աստճանաբա՞ր ես բարձրացել ու հասել այն ամենին, ինչ ունես։

Գոռ - Եթե ես փորձեմ ինձ հիշել Վարդանի տարիքին, սարսափելի վատ բաներ կարող եմ պատմել, թե ինչ մակարդակի աղքատություն է եղել մեր տանը։ Իհարկե, չեմ ուզում խոսել այս ամենի մասին, հետո մայրս սկսկեց աշխատել, մեզ պահեց, մեծացրեց, ու մենք էլ հասկացանք, որ պետք է ինչ-որ բան հիմնել և ունենալ։

-Երբ ամուսնացաք, արդեն ունեի՞ք ֆինանսական կայունություն։

Գոռ - Փուլ առ փուլ ենք առաջ գնացել։

Հրանուշ – Ուզում եմ նշել, որ սկեսուրս էլ է քայլ առ քայլ առաջ գնացել ու Գոռի հաջողություններում մեծ ներդրում ունի։ Ի սկզբաներ նա մեզ շատ է աջակցել։

Գոռ -Հիմա արդեն ամեն բան ինքնուրույն ենք անում։

-Առանձին եք ապրում, բարդ չէ՞ միայնակ գլուխ հանել կենցաղային բոլոր գործերից, երեխաների խնամքից։

Գոռ - Երբ պիտի ամուսնանայի, արդեն ունեի ձայնագրման ստուդիա, տարիներ շարունակ այնտեղ էի քնում։ Երբ արդեն պետք է ամուսնանայի, կա՛մ պետք է ապրեինք մամայի տանը, կա՛մ առանձին, մաման որոշեց, որ ավելի ճիշտ կլինի, որ մենք առանձին ապրենք։

Հրանուշ - Մեր հարսանիքի օրը սկեսուրս մեզ մեծ տուն նվիրեց Գյումրիում։

-Ընտանիքի կայացման հարցում դա որքանո՞վ եք կարևորում։

Հրանուշ - Մի կողմից դա շատ լավ է։ Մյուս կողմից՝ շատ բարդ է։ Երբ Վարդանը նոր էր ծնվել՝ ես ուղղակի չէի հասկանում՝ ինչն ինչպես անեմ, Ֆելիքիսի դեպքում ամեն բան ավելի հեշտ էր։

Գոռ - Մենք այս տարիքում կարևոր ու ռիսկային որոշումներ ենք կայացնում։ Ընտանիքի կայացման համար դա շատ կարևոր է։ Երբ դու ապրում ես ծնողներիդ հետ, մեծը նրանք են և իրենք են որոշումներ կայացնում։ Իմ պատկերացմամբ՝ լավ չի, երբ ծնողներդ են որոշում՝ ինչ է պետք քեզ։ Ընտանիքի հետ չապրելու միակ վատ կողմն այն է, որ չեմ կարող կնոջս հետ մի տեղ գնալ, որովհետև երեխաներին նայող չկա։

Հրանուշ - Սկեսուրս Գյումրիում է ապրում, մայրիկս էլ Ռուսաստանում է։  Երբ գալիս է մեզ մոտ, ազատություն է լինում, քանի որ ինչ ուզում, անում ենք։ Մյուս փուլերում եթե ինչ-որ տեղ էլ գնում ենք, երեխաները պետք է պարտադիր մեզ հետ լինեն։ Դայակներին վստահել չեմ կարողանում։ Նույնսիկ գիտակցելով, որ պետք է ուսումս շարունակեմ, ասում եմ, ոչինչ, թող մեկ  տարի ուշ լինի։ Թող ինձ զոհաբերեմ, բայց երեխաներիս մեծացնեմ։

-Գոռ, նշեցիր, որ չես սահմանափակում երեխաներիդ, սակայն նկատեցի, որ երբ դու ասում ես վերջ, սա չենք անում, անմիջապես լսում են։ Այսինքն՝ ամեն դեպքում ունե՞ս այդ խստությունը։

Գոռ - Բնականաբար։ Երբ հասկանում եմ, որ չափն անցնում է, սաստում եմ, բայց ավելի շատ մաման է իր  վրա ջղայնանում։

Հրանուշ – Գոռը հասնում է այն ժամանակ, երբ ես արդեն չեմ կարող։ Ինքը եզակի դեպքերում է մասնակցում, բայց իրեն անպայման լսում են։

-Աղջիկ ունենալ չե՞ք ուզում։

Հրանուշ -Շատ ենք  ուզում, բայց երևի մոտ 5 տարի անց, քանի որ հիմա այն փուլն է, երբ արդեն շատ եմ ուզում զբաղվել իմ կարիերայով։

-Ինչո՞վ ես զբաղվում։

Հրանուշ - Ես ներքուստ ստեղծագործող մարդ եմ, սիրում եմ նկարել, դիզայնով զբաղվել, սակայն Հայաստանում այդ ոլորտն այդքան էլ զարգացած չէ, հաշվապահություն եմ սովորել։ Սկեսուրիս մոտ որոշ ժամանակ աշխատել եմ։ Սեպտեմբերից պետք է ընդունվեմ մագիստրատուրա՝ Ֆինանսների կառավարման բաժին։

-Երբ նոր էիք ծանոթացել, դու երգում էիր։ Այդ գծով շարունակել չե՞ս ցանկանում։

Հրանուշ - Գոռը դեմ է։ Նա ժամանակակից է, բայց ամեն դեպքում գյումրեցի հայ տղա է։

Գոռ - Երբ նոր էի տեղափոխվել Երևան, ինձ համար այստեղ շատ տարօրինակ բաներ կային, որոնք չէի  հասկանում։ Թեև հիմա էլ չեմ հասկանում։ Կան բաներ, որոնք որքան էլ զարգանաս, միևնույնն է աչք կծակեն։

Հրանուշ - Կան շատ  բաներ, որոնք չենք ընդունում, ու նույնիսկ չենք էլ խոսում այդ մասին։ Մենք ժամանակակից ենք, սակայն ամեն բան չափի մեջ է լավ։

-Գոռի հայտնիությունն ու նոր շրջապատը քեզ չե՞ն խանգարում։

Հրանուշ - Ոչ։ Ես ընկերություն եմ անում նրա գործընկերների հետ, ԱՄՆ-ում 1 ամիս միասին ենք ապրել։

-Խանդո՞տ ես։

Հրանուշ - Մոտ 2 տարի առաջ՝ մինչ Երևան տեղափոխվելը եղել է, որ նա առավոտյան 5-ին է տուն եկել, սակայն ես նույնիսկ չեմ հարցրել՝ բա ուր էիր։ Ինչ-որ մի բան փոխվեց, որի մասին չեմ ուզում խոսել, և ես հիմա ավելի ուշադիր եմ դարձել։ Մենք ստիպված չենք իրար հետ ապրել։ Կյանք է, ամեն ինչ կարող է լինել, զգացմունքները հնարավոր չէ կառավարել։ Ես չեմ պարտադրում, որ ինքը ստիպված ապրի ինձ հետ, հանդուրժի ինձ։ Մենք միասին են, որովհետև սիրում ենք իրար։ Եթե չսիրենք, կամ քիչ սիրենք, չենք ապրի, ինչի՞ է պետք նեղացնել իրար։

-Գոռ, իսկ դու խանդո՞տ ես։

Գոռ - Հա բա ինչ եմ։) Երբ ինքը տանից դուրս է գալիս, մինչև ոտքից գլուխ «ռենտգեն» չեմ անում, չեմ թողնում։) Բացառվում է, որ չիմանամ՝ ուր է գնում։ Առաջ ավելի շատ էի հսկում, չնայած ինքն արտառոց ոչ մի բան չի անում։

- Հրանուշերբ ծանոթացաք, Գոռը գյումրեցի տղա էր, ով հայտնի չէր հանրությանը։ Հավատո՞ւմ էիր, որ ինքը կհասնի այս ամենին, թե՞ այլ ապագա էիր կանխատեսում իր համար։

Հրանուշ – Երբ մենք ծանոթացանք, Գոռն արդեն ուներ իր զբաղմուքն ու աշխատանքը։ Նա երբեք չի եղել սովորական գյումերեցի տղա։ Այն ամենը, ինչին հասել է, աշխատանքի արդյունք է։ 17 տարեկանում նա ուներ ձայնագրման ստուդիա, բազմաթիվ նախագծերի հեղինակ էր, երգեր էր գրում։ Ես հավատում ու սատարում էի իրեն։ Ես իմ ակտիվ մասնակցությունն եմ ունեցել այդ ամենում։ Այն, ինչ ինքն անում է, առաջինը ես եմ լսում, իմ կարծիքն եմ ասում։ Ես չեմ զարմանում, որ ինքը վերելք ունի, որովհետև տեսել եմ նրա աշխատանքը։ Ես սպասում էի, որ դա պետք է լիներ։

Գոռ - 99 % դեպքերում նա ինձ սատարել է, 1%-ի դեպքում էլ ոչ թե չի սատարել, այլ հարցադրումներ է արել՝ ի՞նչ կտա դա քեզ։ «Ֆուլ հաուսի» դեպքում էլ, երբ ես առաջարկ ստացա, նա ինձ հարց տվեց՝ ի՞նչ կտա դա քեզ։

Հրանուշ – Գոռին իմանալով մինչ օրս չեմ  հարմարվում իր կեպարի հետ։ Ինձ համար նա չի տեղավորվում Ֆելոյի կերպարի մեջ, այդ տղան իրենից շատ հեռու է։ «Անտիվիրուսի»  Գոռը հնարովի կերպար չէ, դա ինքն է, դրա համար էլ կարծում եմ՝ ինքը  նույնիսկ տեսքով Ֆելո չէ։

Գոռ - Իր համար տարօրինակ էր, որ «Անտիվիրուսի» Գոռը, որը շշում էր բոլորին, դառնա  խեղճ, միամիտ տղա։ Իմ ընկերների համար էլ էր դա անսովոր։ Ես չգիտեմ՝ ինձ ինչքանո՞վ է հաջողվում խաղալ Ֆելոյի կերպարը, բայց երբ տեսախցիկի կարմիր լույսն անջատվում է, ես միանգամից դառնում եմ Գոռը։

-Ի դեպ, Ֆելիքսի անվան ընտրությունը ի՞նչ կապ ունի «Ֆուլ հաուսում» կերպարիդ անվան հետ։)

Գոռ – Ֆելիքսը ծնվեց, 15 օր հետո իմացա, որ պետք է խաղամ «Ֆուլ հաուսում» Ֆելոյի  կերպարը։ Ի դեպ, նրա անունը շատ խնդալու ենք ընտրել. ծննդատնից պետք է արդեն դուրս գրեին, դեռ անուն չէինք ընտրել, զագսի դիմացից զանգեցի Հրուշին ու ժամուկես հեռախոսով կռվում էինք. իմ առաջարկներն  իրեն դուր չէին գալիս, իրենն՝ ինձ։ Վերջում ասացի՝ մի խոսքով մտնում եմ Ֆելո դնեմ, ասաց՝ գնա։

               

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարերը՝ Կարեն Հովհաննիսյանի

Լուսանկարներն արվել են Jazzve Kids-ում

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank