Բրուցելոզ. ի՞նչ անել պանիրի հետ: Գեորգի Ավետիսյանի սյունակը
GEOGRI AVETISYAN'S BLOGՀերթական վտանգավոր հիվանդությունը, որի մասին կուզեի խոսել՝ բրուցելոզն է: Հայաստանում և նախկին ԽՍՀՄ տարածքում բրուցելոզը ամենատարածված հիվանդություններից է: Բրուցելոզով հիվանդանում են գրեթե բոլոր կաթնասունները ինչպես նաև մարդը: Հիվանդությունը արտահայտվում է հոդերի ախտահարումներով, վիժումներով, ամորձիների բորբոքումներով: Հիվանդության աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները: Մարդկանց համար առավել վտանգավոր են խոշոր եղջերավորների Brucella abortus և մանր եղջերավոր կենդանիների (այծերի, ոչխարների) Brucella melitensis տիպերը:
Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանու հետ շփվելիս, մորթի և ծննդօգնության ժամանակ, ինչպես նաև հում կամ չմշակված կաթը, կաթնամթերքը օգտագործելիս:
Առավել վտանգավոր է հիվանդ կենդանիներից ստացված պանիրը:
Քանի որ բրուցելոզի հարուցիչները արդեն ոչնչանում են 60 աստաճանի պայմաններում, ջերմային մշակման ենթարկվող կաթնամթերքը վտանգ չի ներկայացնում: Սակայն պանրի արտադրությունը, հատկապես տնային պայմաններում, ջերմային մշակում չի պահանջում, անվտանգ է պեստերիզացված կաթից ստացված պանիրը և այն պանիրը, որ 45-75 օր գտնվել է աղաջրի մեջ:
Հատուկ ոչխարի պանրի սիրահարներին խորհուրդ եմ տալիս խուսափել օգտագործումից, իսկ եթե չեք կարող խուսափել, ապա պանիր գնելուց ուշադրություն դարձրեք գույնին: Այսինքն՝ պանրի գլուխը կիսեք և ուշադրություն դարձրեք, որ կտրվածքը ամբողջությամբ լինի սպիտակ, եթե նկատում եք դեղին գույն, ինչը նշանակում է, որ պատշաճ ժամկետով չի մնացել աղաջրում, ապա խուսափեք այն գնելուց: Իսկ եթե նույնիսկ արդեն գնել եք, տան պայմաններում այն կարող եք պահել աղաջրի մեջ, առնվազն 45 օր, որից հետո հանգիստ ուտել:
Ինչպե՞ս ասում են “Береженного Бог бережет”
Առողջ եղեք և մի վախեցեք:
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



