Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Կանանց ո՞ր հատկանիշներն են վանում տղամարդկանց

LIFE

Shabat.am-ը գրում է.

Բնական է, որ բոլոր կանայք ցանկանում են դուր գալ հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանք գրեթե ոչինչ չեն խնայում` աչքի ընկնելու համար: Բայց կանացի մի քանի հատկանիշներ կարող են տղամարդկանց վանել: Ահա ստորեւ ներկայացնում ենք կանացի այն հատկանիշները, որոնք վանում են տղամարդկաց`

Անխնամ տեսք

Կան կանայք, ովքեր իրենց անթերի տեսքի են բերում միայն հատուկ առիթներով, օրինակ` ռեստորան, որևէ միջոցառման կամ հարսանիք գնալու համար: Իսկ առօրյայում նրանք նույնիսկ նվազագույն ջանք չեն թափում գրավիչ և սեքսուալ տեսք ունենալու համար: Իրենց կանացիությունն ընդգծելու համար նրանք գրեթե ոչինչ չեն անում: Նման անտարբերությունը սեփական անձի նկատմամբ կարող է վկայել ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դրա արդյունքում կինը չի կարող հմայիչ դիտվել տղամարդկանց աչքերով,-փոխանցում է loveyou.am-ը:

Անմատչելիություն

Կինը, ով սիրում է պատնեշներ ստեղծել իր և տղամարդկանց միջև, երբեմն կորցնում է գրավչությունը: Նույնիսկ կատարյալ գեղեցկուհին կարող է բացասական հակազդեցության հանդիպել տղամարդկանց կողմից, եթե չափազանց պաշտոնական է շփվում, հակված չէ ֆլիրտի և ամեն կերպ ցուցադրում է իր անտարբերությունը զրուցակցի նկատմամբ: Որոշ դեպքերում այդ կերպ կինը հասկանալ է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, բայց եթե նման պահվածքը դառնում է շփման բնորոշ ձև, ապա դա, անկասկած, կխանգարի տղամարդկանց շրջանում հաջողություններ ունենալուն:

Վուլգարություն, գռեհկություն

Նույնիսկ ամենահամբերատար ու ոչ բծախնդիր տղամարդուն կարող է վանել կնոջ վուլգարությունը: Որպես կանոն` դա արտահայտվում է աչք ծակող էժանագին տեսքով, բղավոցներով ուղեկցվող բարձր ձայնով, ձայնի լկտի հնչերանգով, հայհոյախոսությամբ, միաժամանակ մի քանի տղամարդու հետ ֆլիրտի մեջ մտնելու ցանկությամբ, չափազանց բաց խոսակցություններով սեքսի մասին:

Վնասակար սովորություններ

Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել արժանավոր տղամարդու համար, ապա պետք է ոսկե կանոն դարձնի ծխելուց հրաժարվելը կամ գոնե չչարաշահելը, ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը, էլ չենք խոսում թմրանյութերի մասին: Դժվար թե որևէ մեկը ցանկանա նման մայր իր երեխաների համար:

Հրապարակային շպարվելը

Սա կանանց ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է` առաջին հայացքից ոչինչ չկա նրա մեջ, որ կինն արագ հանում է շպարի պայուսակն ու հապճեպ կարգի բերում արտաքին տեսքը… Բայց հենց այս քայլով կինը հօդս է ցնդեցնում խորհրդավորության ու կատարելության քողը, բացահայտում, որ իր գեղեցկությունն արարվել է ոչ միայն բնության կողմից:

Նյութապաշտություն

Եթե կինն սկսում է առանց դադարի խոսել փողի մասին և դրսևորել անթաքույց հետաքրքրություն տղամարդու ֆինանսական ապահովվածության նկատմամբ, ապա նա կգրգռի ցանկացած տղամարդու, հատկապես եթե նա հարուստ է: Նախ` դրամի մասին խոսելն անքաղաքավարություն է, երկրորդ` իսկական տղամարդն ինքը կհոգա, որպեսզի կինը ոչ մի բանի կարիք չզգա:

Չափազանց սեքսուալություն

Տղամարդիկ, չնայած որոշակի սահմանափակությանը, որոշ դեպքերում խիստ խորաթափանց են: Օրինակ` երբ կինը ձգտում է գերսեքսուալության և չափից շատ ջանք է թափում այդ ուղղությամբ, ինչը դրսևորվում է ավելորդ հավակնություննեով, մարմինը ձիգ գրկող հագուստով, ոչ տեղին իրավիճակում գայթակղիչ պահվածքով, ապա տղամարդիկ ակամա հասկանում են` եթե կինն այդքան տենդագին ձգտում է սեքսուալ երևալ, ուրեմն նա սեքսուալ չէ:

Անճշտապահություն

Այնպես է ստացվել, որ անճշտապահությունը, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի հաճախ է ներվում: Եվ տղամարդը առանձնապես չի զայրանա, եթե իր սիրելին ուշանա ժամադրությունից: Բայց եթե անճշտապահությունը բնավորության գիծ է դառնում, ապա դժվար թե կինը գտնի այնպիսի տղամարդ, ում չի նյարդայնացնի անվերջ ուշանալը:

Փնթփնթանություն

Եթե կինը հաճախ բողոքում է աշխատանքից, ընկերուհիներից, վատ խանութներից, վաճառողուհիներից, վարսավիրներից ու հազար ու մի բանից, ապա նրա կողքին “կմարի” նույնիսկ ամենալավատես տղամարդը: Ոչ ոք չի ցանկանա գտնվել մի կնոջ կողքին, ով կարող է “նեխել” ամեն չնչին առիթով:

Սահմանափակություն, զարգանալու ցանկության բացակայություն

Բազմաթիվ կանայք ժամանակի հետ սովորում են նրան, որ խանութներից ու գեղեցկության սրահներից բացի` ուրիշ ոչինչ չկա իրենց կյանքում: Նրանց ողջ կյանքն անցնում է առևտրի մի կենտրոնից մյուսը շրջելով, ընդ որում` նրանք բնավ չեն հոգում իրենց անհատականության աճի մասին: Նման կնոջ հետ կարելի է թեթև սիրավեպ ունենալ, բայց կյանքը կապել մեկի հետ ով ոչինչ չգիտի և շոփինգից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, ամեն տղամարդ չէ, որ կցանկանա:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank