Yerevan, 06.March.2026,
00
:
00
BREAKING


Սեւանի բժշկական կենտրոնի շինարարությունը կսկսվի այս տարվա ընթացքում

SOCIETY

 ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ «Սեւանի հիվանդանոց» եւ «Սեւանի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերություններն արդեն գործում են նորաստեղծ «Սեւանի բժշկական կենտրոն»-ի կազմում, որը կազմավորվել է այս տարվա հունվարի 26-ին, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համապատասխան որոշմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ  Անուշ Պողոսյանը, Սեւանի երկու բուժհաստությունների միավորման գործընթացը սկսվել է 2015 թվականի հուլիսից՝ ՀՀ կառավարության որոշմամբ, եւ ավարտվել 2016 թվականի փետրվարի 25-ին, երբ պետռեգիստրում ավարտվել է նորաստեղծ բժշկական կենտրոնի գրանցման գործընթացը:

Դրան հաջորդել է Գեղարքունիքի մարզպետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, հանձնընդունելության եւ կադրային վերանշանակումների կազմակերպումը:»Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի հիվանդանոց  եւ Սեւանի պոլիկլինիկա՝ հանդիպելով երկու արդեն նախկին հաստատությունների բուժանձնակազմերի հետ եւ պարզաբանելով Սեւանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման անհրաժեշտությունն ու օգտավետ նպատակները, առաջնահերթ քայլերը, նոր բժշկական կենտրոնի շենք ի կառուցման ու ավարտի մոտավոր ժամկետները:»

Առողջապահական այս երկու ձեռնարկությունների միավորման արդյունում մենք ձգտում ենք Սեւանում ունենալ արդի չափորոշիչներին համապատասխան եւ բնակչությանը բարձրորակ բուժծառայություններ մատուցող բժշկական կենտրոն: Սեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի  համար շուտով կհայտարարվի  մրցույթ, սահմանված ժամկետներում եւ օրենքով սահմանված կարգով կիրականացվեն գնումները»,-հավաստեց մարզի ղեկավարը: Ըստ մարզպետի՝ Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարում եւ կավարտվեն առաջիկա երկու տարիների ընթացքում:»

Շուտով ավարտվելու են շենքի նախագծման աշխատանքները, որոնք կներկայացվեն «Համաշխարհային բանկի» հաստատմանը: Շինարարի ընտրության համար եւս կհայտարարվի  մրցույթ: «Համաշխարհային բանկի» կողմից համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո շինարարությունը կսկսվի, բնականաբար, այս տարվա ընթացքում:Նոր շենքը կկառուցվի Սեւանի պոլիկլինիկայի տարածքում՝ Սեւան քաղաքի կենտրոնում, որով այն ավելի մատչելի կլինի բնակչության բուժսպասարկման համար»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Մարզպետը կարեւորեց նաեւ նորաստեղծ բուժհաստատության ֆինասական միջոցների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը, ինչպես նաեւ բարձրակարգ բուժսպասարկում իրականացնող բուժանձնակազմ ունենալը:»Պետության կողմից հատկացված միջոցները եւ համավճարները պետք է ծախսվեն նպատակային, օրենքով սահմանված կարգով, առանց ավելորդ շռայլումների: Այդ դեպքում մենք եւ աշխատավարձեր բարձրացնելու, եւ պահանջված տեխնիկական վերազինումներ կատարելու հնարավորություն կունենանք: Անչափ կարեւոր է նեղ  մասնագետ բժիշկներ ունենալը, որի դեպքում միայն սեւանցիներն աավել շատ կվստահեն տեղի կադրերին»,- նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան



New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard