Օբաման մեկնաբանել Է Պուտինի հետ իր հարաբերությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմել Է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հանդիպումների ժամանակ իրեն պահում Է որպես անկեղծ եւ ճշտապահ քաղաքական գործիչ: Այս մասին, նա հայտարարել Է The Atlantic հրատարակության հրապարակած հարցազրույցում:
«Ճշմարտությունն այն Է, որ Պուտինը մեր բոլոր հանդիպումներում ընդգծված քաղաքավարի Է եւ շատ անկեղծ: Մեր հանդիպումները կրում են գործնական բնույթ: Նա երբեք ինձ չի ստիպում երկու ժամ սպասել, ինչպես դա անում են ուրիշ շատերը»,-ասել Է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահը նաեւ համոզմունք Է հայտնել, որ Պուտինը «մշտապես շահագրգռված Է», որ Մոսկվան «տեսնեն որպես» Վաշինգտոնի «գործընկեր»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



