Մտածում էինք՝ պատերազմ է սկսվել․ Մոսկվայում բնակելի շենք է պայթել (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEOՄոսկվայի Լեֆորտովո թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես պարզվել է, բնակարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով շենքում հրդեհ է սկսվել։ Շենքի բնակիչներից մեկը պատմել է մանրամասները։
«Պատի հետեւում տեղի ունեցավ, հզոր պայթյուն էր։ Մտածեցի, որ պատերազմ է սկսվել, պայթյունի ձայնը մինչ օրս ականջներիս մեջ է։ Քիչ էր մնում՝ գլխուս կտրվեր»,- ասել է նա։
Պայթյունի արդյունքում մեկ հոգի մահացել է, եւս 13-ը՝ վիրավորվել։ Մարդիկ փախել են բնակարաններից գիշերազգեստներով, առանց փաստաթղթերի։ Զոհվածը, տեսնելով հրդեհը, իրեն ցած է նետել պատուհանից։ Վիրավորների մեջ երեխաներ կան։ Ամենայն հավանականությամբ՝ պայթյունը բնակիչներից մեկի անզգուշության հետեւանք է։



Պատրաստեց Past.am-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



