Դաղստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է երկու զինյալ
INTERNATIONAL NEWSԴաղստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է երկու զինյալ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ТАСС-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:
«ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվելԴաղստանի թաղամասերից մեկում զինված հանցախմբի անդամների հնարավոր առկայության մասին»,-տեղեկացրել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Նշվել է, որ ստուգիչ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կասկածյալները: Իրավապահ մարմինների կողմից ձերբակալման փորձին ի պատասխան զինյալները կրակ են բացել, որից հետո փորձել են թաքնվել մոտակա անտառում: Պատասխան կրակից երկու հանցագործները ոչնչացվել են, ներկայում փնտրում են նրանց հանցակիցներին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



