Պան Գի Մունն առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Վրաստան. ԱԳՆ
INTERNATIONAL NEWSSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Նրա խոսքերով՝ դա կլինի Պան Գի Մունի պաշտոնական առաջին այցը Վրաստան, մինչ այս նա երկրում գտնվել է տարանցիկ այցով. «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է բարձր մակարդակի այցերի, այդ թվում նաև Պան Գի Մունի այցի ուղղությամբ։
Ներկա դրությամբ ես դեռ չեմ կարող ձեզ հայտնել այցի ժամկետի մասին ստույգ տեղեկատվություն։ Դա աշխատանքային գործընթաց է, և մոտ ապագայում մենք կիմանանք այդ այցի մանրամասները»։ Զալկալիանին կարևորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



