Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Աշխարհի ամենաօգտակար ալկոհոլային 15 խմիչքները

LIFE

Բոլորն էլ տեղյակ են խմիչքի չարաշահման բացասական հետևանքների մասին, սակայն ցանկացած բանի չարաշահումն էլ հղի է վտանգավոր հետևանքներով: Իրականում խմիչքի չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն թողնել մեր օրգանիզմի վրա: Այս հոդվածում ներկայացված են այն խմիչքները, որոնք ամենից ավելի օգտակար են մեր առողջության համար:   

 1  Գարեջուր

Որքան էլ որ անհավատալի թվա, գարեջուրը համարվում է ամենաառողջարար ալկոհոլային խմիչքներից մեկը: Այն ունի հակաբիոտիկ, հակամիկրոբային և հակասնկային հատկություն: Գիտականորեն ապացուցված է, որ օրը երեք բաժակ գարեջուր խմելը մոտ 30%-ով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը: Գարեջուրը նվազեցնում է նաև մի շարք այլ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի առաջացման հավանականությունը: Գարեջուրը հարուստ է մի շարք վիտամիններով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:    

 2  Կոնյակ

Կոնյակը հարուստ է մի շարք հակաօքսիդանտներով: Այն նպաստում է սրտանոթային համակարգի աշխատանքին ու նվազեցնում սրտային հիվանդությունների վտանգը:  

 3  Ջին-տոնիկ


Ջին-տոնիկը հատկապես օգտակար է նյութափոխանակության խանգարումներից տառապող մարդկանց համար: Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի ղեկավարությունը նավաստիներին սրտխառնոցի դեմ ջին-տոնիկ էր տալիս: 

 4  Լիմոնադային կոկտեյլ

Լիմոնադային կոկտեյլը տարբեր բաղադրատարրերից կազմված ալկոհոլային խմիչք է, որը հարոստ է C վիտամինով: Այն բարերար ազդեցություն է գործում մարսողական համակարգի վրա:  

 5  Վիսկի

Որքան էլ որ զարմանալի հնչի, վիսկիի օգտագործումը միանգամից մի քանի օգուտ կարող է բերել առողջությանը: Վիսկիի մեջ ածխաջրի մակարդակը բավականին ցածր է: Բացի այդ, ապացուցված է, որ վիսկին կարող է կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակներ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթը 6 բաժակ վիսկիի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է դեմենցիա հիվանդության առաջացման հավանականությունը:    

 6  Արյունոտ Մերի

Մեզնից շատերի սննդակարգում բացակայում է անհրաժեշտ քանակությամբ բանջարեղեն: Այդ բացը կարելի է լրացնել Արյունոտ Մերի խմիչքի միջոցով: Դրանում պարունակվող, այսպես կոչված, «արյունը» ոչ այլ ինչ է, քան տոմատի մածուկ:

 7  Միմոզա

Միմոզայի հիմնական բաղադրատարրերն են շամպայնը և նարնջի հյութը: Ինչպես հայտնի է, նարնջի մեջ առկա է վիտամին C:  Այն շատ օգտակար է դիմադրողականության բարձրացման համար:

 8  Hot Toddy

Սա այս ցանկում ներառված միակ խմիչքն է, որը համարվում է մրսածության ու գրիպի դեղամիջոց:  Սա ջրի, վիսկիի, շաքարավազի և մեղրի խառնուրդ է, որը մատուցվում է տաք վիճակում:

 9  Սանգրիա

Սանգրիան շատ առողջարար ըմպելիք է: Այն պատրաստվում է կարմիր գինուց և վիտամիններով ու հանքանյութերով հարուստ թարմ մրգերից: 

 10  Շամպայն

Շամպայնը բարերար ազդեցություն է գործում ինչպես մարմնի, այնպես էլ ուղեղի վրա: Գիտնականները վերջերս հայտնաբերել են, որ օրը 1-2 բաժակ շամպայնի օգտագործումը բարելավում է հիշողությունը:

 11  Մոխիտո

Մոխիտոն օշարակի, թարմ լայմի, ռոմի և անանուխի տերևների խառնուրդն է: Ռոմի չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, իսկ թարմ լայմը պարունակում է վիտամին C և հակաօքսիդանտներ: Այս ըմպելիքի բուժարար ազդեցությունը մեծացնելու համար խորհուրդ է տրվում օշարակը փոխարինել բնական մեղրով:

 12  Միշելադա

Միշելադան գարեջրի, պղպեղի, սոուսի ու լայմի հյութի՝ առաջին հայացքից տարօրինակ համադրություն է: Այս խմիչքը հարուստ է հակաօքսիդանտներով ու C վիտամինով:  

 13  Bocce Ball

Bocce Ball-ը պատրաստվում է նարնջի հյութից ու ամարետտոյից: Նարնջի հյութի մեջ պարունակվող C վիտամինը բարերար ազդեցություն է գործում իմուն համակարգի վրա:    

 14  Սպիտակ գինի

Սպիտակ գինին ունի կարմիր գինու հատկություններից շատերը, սակայն դրանում ավելի քիչ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակվում, քան կարմիր գինու մեջ: Այնուամենայնիվ, այն ևս կարող է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները:

 15  Կարմիր գինի

Կարմիր գինին, թերևս, ամենաօգտակար ալկոհոլային խմիչքն է: Ինչպես գարեջուրը, կարմիր գինին նույնպես նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այն լի է հակաօքսիդանտներով և կանխարգելում է քաղցկեղի մի շարք տեսակներ: Կարմիր գինին օգտակար է նաև ատամների համար: Այն ամրացնում է ատամների էմալը և թույլ չի տալիս, որ ատամները փչանան:  

IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation