Մոսկվան Անկարային առաջարկել է թուրք-սիրիական սահման միջազգային դիտորդների հրավիրել
INTERNATIONAL NEWSՄոսկվան Անկարային առաջարկել է թուրք-սիրիական սահմանային անցակետից Սիրիա ուղղվող բեռների մոնիթորինգի համար միջազգային դիտորդների հրավիրել:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա նշել է, որ դիտորդների հրավիրելով՝ Անկարան «կկարողանա վերացնել ապօրինի մատակարարումներում եւ սահմանային տեղաշարժերում ներգրավվածության մասին առասպելը, ցրել անհիմն մեղադրանքները»:
«Ավելի դյուրին ի՞նչ կա: Կցանկանայի լսել թուրքական կողմի արձագանքը»,- ամփոփել է Զախարովան:
Մոսկվան Անկարային բազմիցս մեղադրել է Սիրիայի ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ: Խոսքը ֆինանսավորման, զենքի մատակարարման, ինչպես նաեւ զինյալների փոխադրման մասին է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



