Yerevan, 18.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կրծքի քաղցկեղի նոր բուժումն ընդամենը 11 օր է տեւում

LIFE

Կաթնագեղձի քաղցկեղի նոր բուժումը, որը մշակվել է Մանչեստրի համալսարանի եւ Լոնդոնում Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի մասնագետների կողմից, ընդամենը 11 օր է տեւում: Այս տեխնոլոգիայի շնորհիվ անհետանում է քիմիաթերապիայի անհրաժեշտությունը, որը բազմաթիվ երկրորդական հետեւանքներ է ունենում: 

Քաղցկեղի եվրոպական համաժողովի ընթացքում գիտնականները պատմել են, թե ինչպես են բուժման երկու մակարդականի մեթոդ կիրառել երկու դեղամիջոցի օգտագործմամբ` լապատինիբի (Lapatinib) եւ տրաստուզումաբի (Trustumazab), որն ավելի հայտնի է որպես հերցեպտին (Herceptin): Երկու դեղամիջոցն էլ հարձակվում են   HER2 սպիտակուցի վրա, որը նպաստում է կաթնագեղձի ուռուցքների որոշ տեսակների աճին: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցների օգնությամբ բուժումը երկու շաբաթից պակաս ժամանակահատվածում հնարավորություն է տալիս արգելափակել կամ էականորեն դանդաղեցնել չարորակ ուռուցքի աճը, ընդ որում` առանց քիմիաթերապիա կիրառելու: 

Դեղամիջոցները փորձարկվել են բրիտանական 23 կլինիկայում կաթնագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակով (կրծքում ուռուցքը երեք սանտիմետրի էր հասնում) 257 կնոջ վրա, որոնք ուռուցքի հեռացման վիրահատության էին սպասում: Սակայն այդ դեղամիջոցներով կարճաժամկետ բուժման ավարտին  որոշ կանայք արդեն հեռացնելու բան չունեին. նրանց ուռուցքներն անհետացել էին:  

Ճիշտ է, ուռուցքներն ամբողջությամբ անհետացել էին 28 կնոջ մոտ (մոտ 11 տոկոսը), իսկ եւս 44  կնոջ մոտ (մոտ 17 տոկոսը) ուռուցքները շատ փոքրացել էին` մինչեւ 0,5 սմ-ից փոքր չափի: Պրոֆեսոր Ջուդիթ Բլիսը Լոնդոնի Քաղցկեղային հետազոտությունների ինստիտուտից նշել է, որ ընդհանուր առմամբ այս մեթոդի դրական ազդեցությունը դիտարկվել է հետազոտվող կանանց   87 տոկոսի մոտ:

Արժե սակայն նշել, որ այս դեղամիջոցներն ազդում են կրծքի քաղցկեղի ոչ բոլոր տեսակների վրա, իսկ դրանց թիվն առնվազն տասն է:

Ինչպես նշել է Անգլիայում Մանչեստրի համալսարանի վիրաբուժական ուռուցքաբանության պրոֆեսոր բժիշկ Նայջլ Բանդրեդը, բուժման նոր մեթոդը նաեւ իր թերություններն ունի: Այսպես, կանանց  5 տոկոսի մոտ երկրորդական հետեւանք են դարձել սրտանոթային հիվանդությունները, իսկ 25 տոկոսի մոտ ցանը եւ աղիքային խանգարումը: 

Ներկայումս գիտնականները շարունակում են ուսումնասիրել այդ դեղամիջոցների արդյունավետությունը: Չի բացառվում, որ ապագայում հնարավոր լինի դրանք օգտագործել շատ այլ հիվանդանոցներում:

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive Format