Թուրքիայում ոստիկանական զրահամեքենայի վրա հարձակումից ոստիկաններ են վիրավորվել
SOCIETYԹուրքիայի Նուսայբին քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական զրահամեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Զրահամեքենայի վրա ինքնաշեն պայթուցիկ նետելու հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է: Ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ նրանց վիճակը ծանր չէ:
Թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են սկսել հարձակման մեղավորներին հայտնաբերելու նպատակով:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



