Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևել, որ գովազդային վահանակները տեղադրվեն սահմանված վայրերում

SOCIETY

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա են եղել աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, առևտրի և սպասարկումների վարչությունների բոլոր աշխատակիցները, ինչպես նաև ոլորտների պատասխանատուները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության շրջանակում ն երկայացվել է վարչությունների կատարած աշխատանքների 2015թ-ի հաշվետվությունը: Անդրադառնալով արտաքին ձևավորման և գովազդի վարչության գործառույթներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշ դիտարկումներ է կատարել ոլորտում նոր մշակույթի ձևավորման հետ կապված:

«Մենք պետք է նախ և առաջ ներկայացնենք ոլորտում կատարվող աշխատանքը, իրականացվող ծրագրերի մասին հաշվետու լինենք մեր համաքաղաքացիներին ու պարբերաբար ներկայացնենք արձանագրված թերացումները: Վարչությունն այս ուղղությամբ շատ անելիք ունի, և ակնկալում եմ, որ այսուհետ կլինեք ավելի նախաձեռնող»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով ոլորտում գրանցած ձեռքբերումներին՝ քաղաքապետը հատկանշել է մայրաքաղաքի կենտրոնում խոշոր գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացն ու մասնավորի հետ ակտիվ համագործակցությունը: «Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այն խնդրին, որ երբեմն առաջանում է մեր բնակիչների համար արտաքին գովազդի տարբեր վահանակների պատճառով: Մոտեցումն այստեղ հստակ է. գովազդի տեղադրման թույլտվություն ունենալը չի  նշանակում, թե որտեղ ուզեն և ինչպես ուզեն, կարող են տեղադրել իրենց վահանակները: Ինչպես քաղաքապետարանի վարչությունը, այնպես էլ 12 վարչական շրջանների գովազդի բաժիններն այստեղ անելիք ունեն: Հետևեք, որ գովազդային վահանակները տեղադրվեն սահմանված վայրերում, ոչ թե որտեղ պատահի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գործառույթների հետ կապված ևս քաղաքապետը որոշ դիտարկումներ է ներկայացրել: «Առևտրի ոլորտում մի շարք ուղղություններով վարչությունն ունի շարունակական անելիքներ. առաջին հերթին պետք է հետևողական հսկողություն իրականացվի բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ, ընդ որում, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու. բացատրական աշխատանքներ տարեք բնակիչների հետ և ուղղորդեք նրանց դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ: 2016թ. ակնկալում եմ թե՛ ձեր և թե՛ վարչական շրջանների առևտÖ �ի բաժինների սրտացավ ու հետևողական աշխատանքը»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև գիշերային աղմուկի դեմ տարվող շարունակական պայքարին ու հանձնարարել է խախտում թույլ տվող օբյեկտների մասին բնակիչների կողմից ստացվող բողոք-դիմումների ուսումնասիրման և խնդրի լուծման հարցում լինել խիստ հետևողական: Բացի այդ, հանձնարարվել է նաև առևտրի վարչության այն գործառույթների շրջանակում, որոնց լիարժեք իրականացման հարցում կառաջանա անհրաժեշտություն, շարունակել ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ:

Ամփոփելով ներկայացված հաշվետվությունները և դրական գնահատելով վարչությունների 2015թ. իրականացրած աշխատանքները՝ քաղաքապետը հորդորել է հետևողականորեն շարունակել նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank