Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կմրցի Վիշվանաթան Անանդի հետ
SPORTՇախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մարտի 12-ին կմրցի հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում միմյանց դեմ կմրցեն նաև Պետեր Սվիդլեր-Վեսելին Ô �ոփալով, Ֆաբիանո Կարուանա-Անիշ Գիրի, Սերգեյ Կարյակին-Հիկարու Նակամուրա զույգերը:
Առաջին տուրում Վիշվանաթան Անանդը պարտության է մատնել Վեսելին Թոփալովին, իսկ տուրի մյուս պարտիաները՝ Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա, Անիշ Գիրի-Լևոն Արոնյան, ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը մեկ միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Պետեր Սվիդլերը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին և Հիկարու Նակամուրան 0.5 միավորով կիսում են 2-7-րդ հորիզոնականները, իսկ Վեսելին Թոփալովը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: