Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Արտաշես Գեղամյանը ՀԱՊԿ երկրների պատվիրակներին հիշեցրել է Սիրիայում Թուրքիայի վտանգավոր դերակատարման մասին

INTERNATIONAL NEWS

 ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել Սիրիայի հակամարտության մեջ Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին պատգամավորը խոսել է  մարտի 11-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների՝ Ô �րևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում:

Իր ելույթում, մասնավորապես, Արտաշես Գեղամյանը հիշեցրել է, որ դեռևս փետրվարի 25-ին կայացած ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստի բացմանը խորհրդարանական վեհաժողովում ներկայացված բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հանձնել է Թուրքիայի ղեկավարության հակասիրիական գործողությունները խստորեն դատապարտող գիրքը: Ըստ Արտաշես Գեղամյանի՝ գրքում սուր քննադատության է ենթարկվում Թուրքիայի կողմից 2015 թ. նոյեմբերին ռուսական «Սու-24» ռմբակոծիչի կործանումը, ներկայացված է Սիրիայում թուրքական քաղաքականության վտանգավորությունը, վավերագրական փաստերÕ �վ վերհանված է «Իսլամական պետություն» ու «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին թուրքական ֆինանսական աջակցությունը: Նա հիշեցրել է, որ գրքի հիմքում ընկած հոդվածները հրապարակված են «Արմենպրես» լրատվական գործակալության կայքում:

Ըստ Արտաշես Գեղամյանի՝ ուշագրավ է, որ այդ նիստի ընթացքում թուրքական իշխանություններին ուղղված խիստ քննադատությանը, որն արտացոլված է գրքում, փաստացի երկու պատվիրակ արձագանքեց: Նրանցից մեկը՝ ԵՄ անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը, ի լուր ամենքի հայտարարել է, թե դեպի Եվրամիության երկրներ փախստականների հոսքի պայմաններում Թուրքիայի հասցեին ուղղված նման մեղադրանքները շատ լուրջ են և հետագա ուսումնասիրում են պահանջում: Իսկ մյուսը՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նշել է, թե Թուրքիային ուղղված քննադատություններն արվում են նրա պատվÕ �րակության բացակայության պայմաններում: «Չգիտես ինչու, ադրբեջանցի մեր գործընկերները քար լռություն պահպանեցին, երբ ԵԱՀԿ ԽՎ հելսինկյան նիստում Ռուսաստանի պատվիրակության բացակայությամբ ՌԴ-ն հախուռն քննադատության ենթարկվեց»,- ասել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Նա անդրադարձել է նաև Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին փետրվարի 22-ին հաստատված ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությանը՝ այն համարելով որպես ռուսական դիվանագիտության անվիճելի հաջողություն: «Այն անկասկած կարելի է ներկայացնել որպես Մեծ Մերձավոր Արևելքում ու թերևս աշխարհում աղետի կանխման ուղղությամբ հերթական ճակատագրական ճեղքում»,- նշել է Արտաշես Գեղամյանը: Նա հավելել է, որ նկատի ունի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործընթացի ժամանակ՝ 2013 թ.  սեպտեմբերի 5-ին, G20-ի գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր ՊոÖ �տինի առաջարկը ԱՄՆ նախագահին՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարները դնելու միջազգային վերահսկողության տակ, որից հետո, ըստ պատգամավորի, Ռուսաստանը փաստացի իր վրա վերցրեց այդ գործընթացի ողջ պատասխանատվությունը և պատվով ավարտեց այն 2014 թ. հոկտեմբերին: «Սակայն Նոբելյան մրցանակը ստացավ ոչ թե Պուտինը, այլ ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկը, որը միայն տեխնիկական գործառույթներ է կատարել այդ գործընթացում»,- նշել է Արտաշես Գեղամյանը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank