Ամերիկացի լուսանկարիչը ցույց է տվել Բիրմայի գյուղերի բնակիչների առօրյա կյանքը (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Հիթը հրապարակել է իր ֆոտոնախագիծը, որում ներառվել են լուսանկարներ՝ արված Բիրմայի (պետություն Հարավ-արևլյան Ասիայում) հեռավոր գյուղերում, գրում է Корреспондент-ը։
Դևիդն առաջին անգամ այցելել է Բիրմա 6 տարի առաջ։ Այս ժամանակահատվածում նա եղել է այդ երկրում ավելի քան 10 անգամ, ընդ որում՝ նա նշում է, որ ժամանակակից Բիրման շատ է տարբերվում նրանից, որը նա տեսել է իր առաջին այցի ժամանակ։
Հիթն այցելել է Բիրմայի մեկուսացված գյուղեր, լուսանկարել վանականներին և ծովային գնչուներին, լուսանկարել տպավորիչ տեսարաններ։ Ֆոտոշարքի հեղինակին առավել շատ զարմացրել են մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջանում։
«Ես երբեք չեմ տեսել նման շռայլ և ընկերասեր մարդկանց, ովքեր նման հումորի զգացում ունեն։ Նրանք չափազանց կարեկից են միմյանց հանդեպ և կարողանում են ուրախանալ մանրուքներից»,- պատմել է Հիթը։

















