Աշխարհի ամենավտանգավոր գետերը՝ լուսանկարներով
LIFEԳետերը բնության ամենաանկանխատեսելի երևույթներից են։ Դրանք մոտակայքում ապրող մարդկանց ապահովում են սննդով և տրանսպորտով, սակայն այդ նույն գետերը, որոնք կյանք և բարգավաճում են պարգևում, կարող են նաև խլել ամեն ինչ, գրում է segodnya.ua-ն։
Ողբերգությունը կարող է տեղի ունենալ ջրհեղեղների, վայրի բնության կամ վտանգավոր կիրճերի պատճառով։
1. Յանցզի՝ Ասիայի ամենաերկար գետը (մոտ 6440 կմ), հոսում է Չինաստանի տարածքով և հանդիսանում է մոտակայքում ապրող մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը։ Այս գետի լուրջ խնդիրներից են, սակայն, ջրհեղեղները, որոնք տեղի են ունենում անձրևների սեզոնին։ Ամենամահաբեր ջրհեղեղն այստեղ եղել է 1954-ին և խլել է 30.000 մարդու կյանք։

2. Պարանա՝ երկարությամբ 2-րդ գետն է Հարավային Ամերիկայում (4880 կմ)։ Երբ այս գետը դուրս է գալիս ափերից, «կուլ է տալիս» շինությունները և շատ այլ վնասներ հասցնում։

3. Կոնգո՝ Աֆրիկայի այս գետն ամենախորն է աշխարհում (4830 կմ)։ Այս գետը երկար և լեգենդար պատմություն ունի։ Ջոզեֆ Կոնրադն այն անվանում էր «Խավարի գետ», և լուրեր են պտտվում, որ գետի երկայնքով արևադարձային անտառներն իրենց մեջ անբուժելի հիվանդություններ են պահում, դաժան մարդակերներ և այլն։

4. Ամազոնը համարվում է մոլորակի ամենամեծ գետերից մեկը։ Սա երկարությամբ 2-րդ գետն է աշխարհում՝ Նեղոսից հետո, և ամենամեծը՝ ջրի ծավալով։ Ամազոնը բնակավայր է գիշատիչների համար, որոնք չափազանց ագրեսիվ են, անկանխատեսելի։

5. Մեկոնգն Ասիայի՝ մեծությամբ 7-րդ գետն է, այն հոսում է Չինաստանի, Բիրմայի, Լաոսի, Թաիլանդի, Կամբոջայի և Վիետնամի տարածքով։ Գետն առևտրի և տրանսպորտի հիմնական աղբյուրն է համարվում, սակայն դրանում կան այնպիսի հատվածներ, որտեղ ջրի մակարդակը բացարձակ թույլ չի տալիս անցնել։

6. Օրինոկոն Հարավային Ամերիկայի ևս մեկ հզոր գետերից է (2140 կմ)։ Այն հոսում է Կոլումբիայի և Վենեսուելայի տարածքով։ Այս գետն ունի մոտ 2000 վտակ, իսկ մի քանի ջրվեժներն այն գրեթե անանցանելի են դարձնում։ Մեկ այլ վտանգ են բնակիչների համար ջրհեղեղները, որոնք տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում։

7. Ենիսեյ գետը հոսում է Մոնղոլիայի, Չինաստանի և Ռուսաստանի տարածքով։ Թեև առաջին հայացքից այն խաղաղ և հանգիստ է թվում, գետը վտանգավոր է աղտոտվածության և ճառագայթման բարձր մակարդակի պատճառով։ Բուժհետազոտությունները գրանցել են գետի մոտ ապրող երեխաների շրջանում լեյկեմիայի, կանանց շրջանում կրծքի քաղցկեղի և գենետիկ շեղումների տոկոսային էական աճ։

8. Միսիսիպի՝ Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ գետն է, այն հոսում է մի քանի նահանգների միջով, ներառյալ՝ Մինեսոտա, Վիսկոնսին, Այովա, Արկանզաս և Լուիզիանա։ Որոշ մասերում գետը կարող է լինել հանգիստ, ինչպես լողավազանում, սակայն մի քանի կմ հետո հանդիպում են տատանվող հոսանքներ, վտանգավոր բեկորներ։




