Երևանում բացվել է հայտնի թբիլիսահայերին նվիրված լուսանկարների ցուցահանդես
CULTUREԵրևանում` Լեոի, 52 հասցեում, բացվել է թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցադրվում են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են իրենց գործունեությամբ Վրաստանում հայտնի դարձած և երկրի կյանքում ավանդ ներդրած հայերի մասին: Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014 թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը:
Ծրագրի հեղինակը թբիլիսյան Ագորա-Ջորջիա հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



