Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը վստահ հաղթակներով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
SPORTՌիգայում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 քաշային կարգում պայքարի մեջ է մտել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխարհի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշ Դմիտրի Տիմչենկոյին: Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Էլիս Գուրի (Բուլղարիա) - Դանիել Ô �աստեր (Ավստրիա) զույգի հաղթողը:
Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում պայքարի մեջ է մտել նաև Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը: Նա 1/8 եզրափակիչ փուլում 9:0 հաշվով պարտության է մատնել խորվաթ Իվան Լիզատովիչին: Քառորդ եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Ապոստոլոս Մոնոուիլիդիս (Հունաստան) - Իրակլի Շավաձե (Վրաստան) զույգի հաղթողը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



