Հայաստանն Իրանին է արտահանձնել վեց դատապարտյալի
INTERNATIONAL NEWSՀայաստանում դատապարտված Իրանի Իսլամական Հանրապետության 6 քաղաքացիներ երկու երկրների միջև կնքված արտահանձնման համաձայնագրով փոխանցվել են Իրանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:
Իրանի դատական մարմինները, արտաքին գործերի նախարարությունն ու Երևանում Իրանի դեսպանությունը բանակցություններ են ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ` արտահանձնումը հնարավոր դարձնելու նպատակով: Դատապարտյալները պատժի մնացած մասը պետք է կրեն Իրանում: Նրանք մեղադրվում են թմրանյութերի առքուվաճառքի մեջ:
2015 թվականի մարտի 20-ից մինչև հիմա Հայաստանն Իրանին է արտահանձնել 19 դատապարտյալի, ևս 32-ը դեռևս հայկական բանտերում են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



