Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանի կրկեսի բացումը նախատեսվում է մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը

SOCIETY

Երևանի կրկեսի բացումը նախատեսվում է մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցԵրևանի կրկեսի գեղարվեստականղեկավարՀայաստանի կրկեսայինգործիչների միության նախագահ,պրոֆեսոր Սոս Պետրոսյանը: 

«Ուղղակի ափսոսաÕ �ք եմ ապրում, որ անցյալ տարի Լեոնիդ Ենգիբարյանի 80- ամյակը պետականորեն չնշվեց: Բայց մենք ձեռքներս ծալած չնստեցինք, մեծ միջոցառումներ կազմակերպեցինք: Զորամասերում, մշակույթի տներում, գյուղերում մենք Ենգիբարյանին նվիրված հյուրախաղերով հանդես եկանք: Բայց դա, միևնույն է, քիչ էր, և մենք հրավիրեցինք «Շապիտո» կրկեսը, որը մոտ երեք ամիս ծրագիր ներկայացրեց Կոմիտասի այգում, ապա՝ Արցախում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում: Մայրաքաղաքում մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ անցկացրեցինք միջոցառումներ՝ նվիրված Ենգիբարյանի 80-ամյակին: Նաև այս տարի Ծաղկաձորում կանցկացվի Լ.Ենգիբարյանի անվան թվով 5-րդ, արդեն ամենամյա մնջախաղի միջազգային փառատոնը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սոս Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով, Երևանի նոր կրկեսը լինելու է համաշխարհային չափանիշներին համապատասխան: Ութհարկանի շենքի երկու հարկը կլինեն ստորգետնյա, իսկ վեցը՝ վերգետնյա: Նստատեղերի քանակը կլինի 2500, նախորդ շենքի 1563-ի փոխարեն: Տոմսերի գները կլինեն մատչելի: Մինչև 2022 թվականը արդեն կա գրված ծրագիր, հայտնի են այն կրկեսային և շոու ներկÕ �յացումները, որոնք հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել:

 Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում։ Ենգիբարյանների ընտանիքը ապրումէր Մոսկվայի Մարյինա Ռոշչայումմեկ հարկանի փայտե տանը։

Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվելով ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պարապում էր բռնցքամարտով և մինչև& nbsp;1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր հասել այդ բնագավառում։ 

1952-1953 թթ. մրցաշրջանում Մոսկվայի բռնցքամարտի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվակա նին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին, և Լեոնիդն ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ մարմնավորելով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ 

Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։

Ենգիբարյանի ստեղծագործական ուղին տևել է շատ կարճընդամենը տասը տարիև այդ տարիների ընթացքում նա հասցրել էդառնալ դասական:

Մահացել է 1972 թվականիհուլիսի 25-ին Մոսկվայում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank