Էդգար Մանուչարյանն «Անժի»-ի դեմ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Ուրալ»-«Անժի» խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է: «Ուրալ»-ն այս պահի դրուևթյամբ հաղթում է 2:1 հաշվով:
Հանդիպման 10-րդ րոպեին դաշտի տերերին առաջ է մղել Սպարտակ Գոգնիեվը, իսկ 19-րդ րոպեին Էդգար Մանուչարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Սապետան: Խաղի 29-րդ րոպեին «Անժի»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ է դարձել Բեռնար Բերիշան:
«Ուրալ»-ը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19 տուրերի արդյունքներով իր ակտիվում ունի 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Անժի»-ն 15 միավորով գտնվում է աղյուսակի նախավերջին՝ 15-րդ հորիզոնականում: