Իրանում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է մոտ 30-ի
INTERNATIONAL NEWSԻրանի հյուսիսում հորդառատ անձրեւների եւ դրանց հետեւանքով լեռնային ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 28 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ամենաքիչը ութ մարդ զոհվել է, տասը վիրավոր է եւ 12-ը անհետ կորել է Ալբորզ գավառում այն բանից հետո, երբ ջուրը ծածկել է աշխույժ Չալուս մայրուղին, հաղորդում է Իրանի միջազգային Կարմիր Խաչ կազմակերպությունը:
Տարերքը վնասել է ավելի քան 40 ավտոմեքենաներ: Ջրհեղեղի ժամանակ Իրանի շատ բնակիչներ վերադառնում էին հանգստյան օրերից հենց այդ մայրուղիով:
Ջրհեղեղը 20 մարդու կյանք է խլել Թեհրանից հյուսիս-արեւմուտքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



