Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Դիմակներ ծակոտիների նեղացման համար

LIFE

Style.news.am-ը գրում է.

Շատ մարդիկ, առանց մեծ ջանքեր թափելու, կարողանում են ազատվել դեմքի կարմրութունից, կապտուկներից եւ մաշկի դեղնավուն երանգավորումից։ Բայց լայնացած ծակոտիները իսկական գլխացավանք են կանանց համար։ Ծակոտիները գրեթե հնարավոր չէ քողարկել, քանի որ կոսմետիկ միջոցները ներծծվում են դրանց մեջ, եւ դեմքը հնացած սպունգի տեսք է ստանում։  Իհարկե, խնդիրը դիմահարդարմամբ չի սահմանափակվում։ Լայնացած ծակոտիներ ունեցող մաշկը շատ արագ կորցնում է իր «արտաքին տեսքը», դառնում թորշոմած ու թառամած։ Ծակոտիների նեղացման համար նախատեսված դիմակները կանխում են տարբեր բարդությունների եւ կոսմետիկ այլ խնդիրների զարգացումը։ Բացի այդ, նման միջոցները արդյունավետորեն մաքրում են մաշկը, բուժում փոքր վերքերը եւ պայքարում կարմրության ու բորբոքային գործընթացների դեմ։

Դիմակներ ծակոտիների նեղացման համարբաղադրատոմսեր 

Այժմ սպառողներին հասանելի են ծակոտիներից ձերբազատվելու համար նախատեսված բազմաթիվ դիմակներ, որոնք կարելի է ընտրել ըստ դրանցում առկա բաղադրիչների կամ մաշկի յուրահատկությունների։ Բուժող դիմակները լինում են մրգերի, բանջարեղենի, ձվի, կաթնաթթվային մթերքների կամ կավի հիմքով պատրաստված։ Դրանք իրենցից ներկայացնում են թանձր զանգվածներ կամ դիմակ-կոմպրեսի համար նախատեսված խառնուրդներ։ Նման դիմակների հեշտ պատրաստման եղանակը, բազմազանությունն ու արդյունավետությունը դրանց դարձնում են ծակոտիների դեմ պայքարի ամենապահանջված միջոցը՝ տնային պայմաններում բուժումներ ստանալու համար։

Կիտրոնով եւ ձվի սպիտակուցով պատրաստված դիմակ 

Հարում եք ձվի սպիտակուցը մինչեւ լավ փրփրի։ Ավելացնում եք մեկ թեյի գդալի չափով կիտրնի կամ ալոէի հյութ։ Կիտրոնն ունի չորացնող, իսկ ալոէն հանգստացնող ազդեցություն։ Ստացված զանգվածը կարելի է քսել դեմքի այն հատվածներին, որտեղ լայնացած ծակոտիները ավելի ակնհայտ են։ Արդյունքում, մաշկը չորանում է, նեղանում են ծակոտիները, դեմքը մաքրվում եւ ավելի հարթ է դառնում։ Այս դիմակի կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն կունենա պզուկների եւ բշտիկների ցանի առկայության դեպքում։

Մեղրով եւ դեղնուցով պատրաստված սնուցող դիմակ

Երկու ձվի դեղնուցը հարում եք մեղրով. բաղադրիչները պետք է լինեն հավասար քանակությամբ, իսկ ստացված զանգվածը՝ միատարր եւ ոչ շատ թանձր։ Այն կարելի մի փոքր տաքացնել կամ մի քանի րոպե պահել տաք լողասենյակում։ Դիմակը նախընտրելի է օգտագործել մաշկը գոլորշիով մի փոքր տաքացնելուց հետո։ Այդ ժամանակ լայնացած ծակոտիները խորապես մաքրվում են, էպիդերմիսի մեջ ներթափանցում են սնուցող նյութերը, որոնց ազդեցությունից յուղային «անցուղիներ» սեղմվում են, իսկ լվացվելով՝ այս գործընթացն ավարտվում է։ Նման դիմակներն ունեն կրկնակի օգտակար ազդեցություն. լուծվում է յուղային «անցուղիների» խնդիրը եւ կարգավորվում բջջային գործընթացները, ինչը հանգեցնում է մաշկի վիճակի բարելավման։

Վարունգով պատրաստված դիմակ տարեց մաշկի համար

Վարունգի փափուկ մասը առանձնացնում եք սերմերով լի միջուկից։ Միջուկը աղում եք մինչ խյուսի տեսք ստանալը, իսկ վարունգի փափուկ մասը շերտատում։ Մաշկը մաքրելուց հետո ստացված խյուսը կարելի է օգտագործել. զանգվածը պետք է քսել ամբողջ դեմքով մեկ՝ ոչ մի չոր տեղ չթողնելով։ Այս գործընթաց շարունակվում է 2-3 րոպե, ինչից հետո մատներով կամ վարունգի հյութի մեջ ընկղմված կոսմետիկ խոնավ անձեռոցիկով հեռացնում եք մնացորդները։ Դեմքի վրա դնում եք շերտատած վարունգը։ Դիմակը քսելուց հետո անհրաժեշտ է 10-12 րոպե անշարժ պառկել։ Նախատեսված ժամանակի ավարտից հետո հեռացնում եք դիմակը,  եւ ոչ մի բան չեք քսում դեմքին։ Այն պետք է բնական ճանապարհով չորանա։

Աղբյուրը՝  Fancy

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank