Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ
SPORTՀայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում ոչ ոքի է խաղացել հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կողմերը 31-րդ քայլում համաձայնել են ոչ ոքի արդյունքի:
Լևոն Արոնյանը ոչ ոքի էր ավարտել նաև հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ պարտիան: Այսպիսով, հայ շախմատիստն իր ակտիվում ունի մեկ միավոր: Վիշվանաթան Անանդը առաջին տուրում Վեսելին Թոփալովի նկատմամբ տարած հաղթանակից և երկրորդ տուրում Արոնյանի հետ ոչ ոքիից հետո իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Երկրորդ տուրի խաղերից ավարտվել է նաև Պետեր Սվիտլեր-Վեսելին Թոփալով պարտիան, որը կրկին ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



