Օբամեյանգ. Երբեք չեմ տեղափոխվի «Տոտենհեմ»
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ կմերժեր Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը: Տարիներ առաջ Օբամեյանգը մոտ է եղել անգլիական ակումբ տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը վերջին պահին ձախողվել է:
«Եթե «Տոտենհեմը» դարձյալ հետաքրքրվի ինձանով, ես կմերժեմ: Ժամանակին կար այդ ակումբ տեղափոխվելու հնարավորություն, սակայն վերջում նրանք տարօրինակ վարք դրսեւորեցին: Ինձ դուր չեկավ նրանց վերաբերմունքը գործին, այդ պատճառով ճանապարհը դեպի այդ ակումբ փակ է»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» «Բորուսիայի» մրցակիցն է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում, որի առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է 3:0 հաշվով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



