Կփորձենք ռևանշի հասնել. Սարգիս Հովսեփյան
SPORTԿփորձենք ռևանշի հասնել: Այս մասին Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Մոլդեի» դեմ պատասխան խաղից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
«0:5 հաշվով պարտությունից հետո դժվար էր, սակայն տղաներին ասել եմ, որ կյանքը սրանով չի ավարտվում: Չեմ հիշում որևէ ակումբը որը խոշոր հաշվով պարտված չլինի: Ամեն ինչ անում ենք որքան հնարավոր է շուտ մոռանանք այդ խաղը: Կփորձենք ռևանշի գալ և ապացուցել, որ «Փյունիկի» խաղացողները համապատասխանում են մեր հավաքականին: Մեր խնդիրը ռևանշն է: Ընդամենը մեկ- երկու խաղ էր, որը նրանց մոտ չստացվեց:
Ակնհայտը կստեմ եթե ասենք, որ 6:0 հաշվով կհաղթենք ու դուրս կգանք հաջորդ փուլ, չնայած որ սա ֆուտբոլ է: Սակայն եթե լավ խաղանք և հաղթանակի հասնենք դա վստահություն կբերի թիմին:
Ինձ համար ամենամեծ շարժառիթը, որ թիմը հաղթի և լավ տրամադրություն և վստահություն լինի քանի, որ տասը օրից սկսում է մեր առաջնությունը: Պատասխան խաղում փոփոխություններ կլինեն կազմում»:
Անդրադառնալով Սեզար Ռոմերոյին մարզիչը նշեց.
«Սեզար Ռոմերոն կհեռանա քանի որ նամ մեզ հետ աշխատանքը շարունակելու ցանկություն չունի մենք էլ իր հետ»: