Հրադադարի հաստատումից հետո Սիրիայում բռնությունները նվազել են 80-90 տոկոսով. Ջոն Քերրի
INTERNATIONAL NEWSՍիրիայում հրադադարի հաստատումից հետո բռնության մակարդակը նվազել են 80-90 տոկոսով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ադ-Ջուբեյրի հետ հանդիպմանը:
«Ռազմական գործողությունների դադարեցումը, մեր ընկալմամբ, շարունակական գործընթաց , և մենք հույս ունենք, որ ռուսները և իրանցիները, պայմանավորվածությունների համաձայն, կշարունակեն իրականացնել իրենց պարտավորությունները` ստիպելով Ասադին պահպանել հրադադարը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ջոն Քերրին նաև շեշտել է, որ Բաշար ալ-Ասադը չպետք է օգտագործի այս հրադադարը իրադրությունից շահելու նպատակով, մինչդեռ մնացած կողմերը հավատարմորեն պահպանում են հրադադարը:
Սիրիայում հրադադարի ռեժիմը գործում է այս տարվա փետրվարի 27-ից: Այն չի տարածվում Սիրիայի տարածքում գործող Իսլամական պետություն և Ջաբհաթ ան-Նուսրա ահաբեկչական խմբավորումների վրա: Վերջիններս ահաբեկչական են ճանաչվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից:



