Ռումինիայի նախկին բռնապետ Չաուշեսկուի նստավայրը բացվել է այցելուների համար
INTERNATIONAL NEWSՌումինիայի նախկին բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի նստավայրը առաջին անգամ բացվել է այցելուների համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ռումինիայի նախկին նախագահի Գարնանային պալատ (Primaverii) կոչվող նստավայր այցելությունը կարժենա 4 դոլար կամ 15 լեյ: Այցելուները հնարավորություն կունենան շրջելու 80 առանձնասենյակ, առանձին կինոթատրոն, մի քանի լողավազաններ և շուրջ 3.5 հեկտար տարածության վրա գտնվող հանդերձարան ունեցող պալատում:
Նստավայրը 1960-ականներին նախագծվել է ռումինացի դիկտատորի անմիջական մասնակցությամբ: Նշվում է, որ Չաուշեսկուն անձամբ էր ընտրում նստավայրի խճանկարները և ջահերը:
Ռումինիայի նախկին նախագահին և նրա կնոջը` Ելենային 1989թ-ի դեկտեմբերի 25-ին մահապատժի են ենթարկել ինքնաձիգի կրակահերթով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



