Կիևի ուժայինները կրակ են բացել Լուգանսկի ոստիկանական դիրքերի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԿիևի ուժայիններն անցած մեկ օրում երկու անգան կրակ են բացել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանական ուժերի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, Կալինովկա շրջանի ուղղությամբ ուժայինները կրակել են ԲՄՊ տեսակի զենքերից և ԱԿՍ նռնականետիս: Բացի այդ, հրետակոծության է ենթարկվել նաև Կալինովո շրջանը: Շրջանի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ տուժածներ չկան:
Դոնբասում իրավիճակի շտկման շուրջ բանակցող խմբի անդամները Մինսկում հունվարի 13-ին կայացած հանդիպմանը հավանության արժանացրին ՌԴ լիազորված ներկայացուցիչ Բորիս Գրիզլովի` հունվարի 14-ին լռության ժամ հայտարարելու նախաձեռնությունը: Այդ համաձայնությունն արդեն յոթերորդն է, վերջինը ձեռք էր բերվել 2015թ. դեկտեմբերի 22-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



