«Բորուսիա»-ն ընդդեմ «Մայնց05»-ի` Տուխելն ընդդեմ իր նախկին թիմի
SPORTԲունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն իր հարկի տակ` «Սիգնալ Իդունա պարկ» մարզադաշտում կհյուրընկալի «Մայնց05»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բորուսիա» -ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լավ է ճանաչում հակառակորդ թիմին, քանի որ 2009 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2014 թվականի մայիսի 11-ը մարզել է այն:
2006 թվականից ի վեր այս թիմերը Բունդեսլիգայի առաջնությունում միմյանց հետ խաղացել են տասնհինգ անգամ: Հանդիպումների արդյունքում «Բորուսիա»-ն հակառակորդի նկատմամբ առավելության է հասել 9 անգամ, «Մայնց05»-ը հաղթել է երեք անգամ, իսկ ոչ-ոքի գրանցվել է ևս երեք հանդիպումներում:
Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդդեմ «Մայնց05»-ի հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին, Երևանի ժամանակով 20:30 -ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



