ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն հաղթել է Վաշինգթոնում կայացած կոկուսներում
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն Կոլումբիայի շրջանում հաղթել է հանրապետական կուսակցության ակտիվիտների շրջանում կայացած ընտրություններում, հաղորդում է Associated Press-ը։
Ֆլորիդայի նահանգից ընտրված սենատորի համար սա երրորդ հաղթանակն է։ Ավելի վաղ նա հաղթել էր Պուերտո Ռիկո եւ Մինեսոթա նահանգներում, հաղորդում է New York Post-ը։
ԱՄՆ մայրաքաղաքում քվեարկության ժամանակ Ռուբիոն ստացել է Հանրապետական կուսակցության 10 պատվիրակների աջակցությունը։ Երկրորդ տեղը 9 ձայնով զբաղեցրել է Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիչը։
Այլ հանրապետական թեկնածուներ այս տարածաշրջանում ձայներ չեն ստացել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



