Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևում է
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավության պատվիրակությունը ժամանել է Ժնև` մասնակցելու միջսիրիական բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում պաշտոնապես մեկնարկել է մարտի 9-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի և պատվիրակության անդամների հանդիպումները կմեկնարկեն մարտի 14-ին:
Ավելի վաղ Ժնև են ժամանել Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո ձևավորված Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Մոսկվայի հանդիպումների արդյունքում ձևավորված աշխարհիկ ընդդիմությունը (մոսկովյան խումբ):
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



